
Լիլիթ Մարտիրսյանը ՝ - SWAN-ի կառավարման խոհրդի անդամ

Հարգելի՛ գործընկերեներ, ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ համայնք,
Ուրախ ենք ձեզ հետ կիսվել այս հրաշալի նորությամբ:
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) կառավարման խորհրդի անդամ:
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով տրանս անձանց և սեքս աշխատողների շահերի պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունը ՀՀ-ում և տարածաշրջանում, կարևորում է սեքս աշխատողների ներգրավածությունը կյանքի բոլոր ոլորտներում ՝ կանխելով սեքս աշխատողների նկատմամբ խարանը և խտրականությունը, ապահովելով նրանց համար անվտանգ և բարեկեցիկ միջավայր:
Լիլիթ Մարտիրոսյանը բազմիցս է տեղական և միջազգային մակարդակներում բարձրաձայնել սեքս աշխատողների նկատմամբ շարունակվող անմարդկային վերաբերմունքի, խարանի և խտրականության դեպքերը. այս հարթակը ևս մեկ հնարավորություն է պայքարելու սեքս աշխատողների իրավունքների լիարժեք կիրարկման համար:
Հայաստանում դեռևս լուծված չեն բազում խնդիրներ սեքս աշխատող անձանց համար, մասնավորապես ՝
- Սեքս աշխատանքն անօրինական է:
- Սեքս աշխատողները տուգանվում են:
- Սեքս աշխատողները ենթարկվում են բռնության:
- Սեքս աշխատողները ենթարկվում են խարանի և խտրականության:
- Սեքս աշխատողները ենթարկվում են հալածանքի և ծաղրանքի:
- Ոստիկանության կողմից բազմից հրապարակվում են նկարներ և հոլովակներ, որը վտանգում է նրանց անվտանգությունը:
- Սեքս աշխատողները հասարակության կողմից անտեսված և արհամարհված են:
Լիլիթ Մարտիրոսյանը, լինելով SWAN-ի կառավարման խորհրդի անդամ, անելու է անհնարինը օգնելու SWAN-ի ողջ թիմին կառուցել անվտանգ և բարեկեցիկ կյանք սեքս աշխատող անձանց համար ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում:
#ՍԵՔՍ_ԱՇԽԱՏԱՆՔԸ_ԱՇԽԱՏԱՆՔ_Է #ԻՄ_ՄԱՐՄԻՆԸ_ԻՄ_ԻՐԱՎՈՒՆՔՆ_Է #ԵՍ_ԵՄ_ՏԵՐԸ_ԻՄ_ՄԱՐՄՆԻ
Ապրիլի 8, 2021 Հայաստան Երևան