
Ռազմավարական պլանավորում. 2021-2025 թթ

2021 թ.-ը «Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն սկսեց գալիք հինգ տարիների համար ռազմավարական, շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանավորմամբ։ Անքննարկելի են գենդերային հավասարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կազմակերպության գրանցած հաջողությունները վերջին տարիների ընթացքում։ Կազմակերպության վերջին հինգ տարիների ձեռքբերումները մանրամասնորեն կարելի է գտնել կազմակերպության տարեկան հաշվետվություններում, որոնք զետեղված են կայքում:
Բայց հաշվի առնելով կազմակերպության նախորդ եռամյա ռազմավարական ծրագրի ավարտը, կազմակերպության արագ զարգացումը, անհրաժեշտ էր վերանայել նախորդ ծրագիրը և ձեռնամուխ լինել 2021-2025 թվականների նոր ռազմավարական, շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանների մշակմանը: Նոր պլանների մշակումը իրականացվել է մի քանի փուլով: Կազմակերպությունը վարձել է արտաքին խորհրդատու` պլանների մշակումը դյուրացնելու և կազմակերպությանն «արտաքին աշխարհից» օբյեկտիվ գնահատելու համար: Խորհրդատուն իրականցրեց համայնքային խորհրդատվություններ, անհատական խորհրդատվություններ անձնակազմի և խորհրդի հետ, վերլուծեց զեկույցները և ռեսուրսների կառավարումը:
Բազմաշահառուների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել 2021 թ. Հունվարին ՝ հաջորդ հինգ տարիների համար դիտարկելու հետևյալը.
- կազմակերպության առաքելությունը, տեսլականը և արժեքները,
- կազմակերպության ռազմավարական ծրագրերը և նպատակները,
- գործողությունների գործառնական պլանը,
- մարդկային ռեսուրսները և կազմակերպության կառուցվածքը,
- շահերի պաշտպանության և հաղորդակցման պլանը։
Տեղեկացնենք, որ պլանավորման արդյունքներն արդեն ամփոփվել են ու հաստատվել կազմակերպության Ժողովի կողմից։ Ըստ այդմ, կազմակերպությունը տրանս անձանց և սեքս աշխատողների իրավունքների պաշտպանության համար հաջորդ հինգ տարիների ընթացքում աշխատելու է երեք ռազմավարական ուղղությամբ՝
1. Համայնքի առողջության և անվտանգության պաշտպանություն:
2. Մարդու իրավունքների պաշտպանություն և իրավական բարեփոխումներ:
3. Հասարակական կարծիքի փոփոխություն և նորմերի խախտում:
«Իրավունքի Կողմ» ԻՀԿ-ն հայտնում է իր խորին երախտագիտությունը պլանավորմանը մասնակցած անձանց՝ իրենց ներդրման և նվիրվածության համար՝ վստահեցնելով, որ գալիք հինգ տարիների ընթացքում շարունակելու կանգնած լինել սեքս աշխատողների և տրանս անձանց և ջատագովելով հանուն հավասարության ու արդարության և տրամադրելով համայնքային կարիքներին համահունչ ծառայություններ։