
Շուտով կհրատարակվի Սթորիթելինգ հանուն ԼԳՊՏԻՔ հավասարության ծրագիր արդյունքում ստեղծված գիրքը

Սույն թվականի հունվար ամսից «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Սթորիթելինգ հանուն ԼԳԲՏԻՔ հավասարության» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի, Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրին մասնկացում են 12 ԼԳԲՏԻՔ երիտասարդ ակտիվիստներ, որոնց համակարգում է կոմիքսների, պատմվածքների և վիզուալ արվեստի ոլորտում փորձ ունեցող արվեստագետ Միլենա Ադամյանը: Ծրագրի մեկնարկին ակտիվիստները մասնակցել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ դասընթացի, որը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։
Ապա մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները, դասընթացավարի օգնությամբ ծանոթացել են վիզուալ արվեստի և սթորիթելինգի տարբեր տեխնիկաների, դիտարկել են ժամանակակից արվեստի տարատեսակ գործեր, որից հետո իրենց կողմից ընտրված վիզուալ արվեստի համապատասխան տեխնիկայով և սթորիթելինգի տաբեր եղանակներով՝ հարցազրույց, պատմվածք, բանաստեղծություն, կոմիքս և այլ, մշակել պատմություններ, որոնք արտացոլում են ԼԳԲՏԻՔ անձանց կենսափորձը Հայաստանում, ինչպես նաև ներառում են նրանց իրավունքների խախտման կամ հավասարության համար պայքարի օրինակներ։ Փետրվար և մարտ ամիսների ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում մասնակիցները զարգացրել են իրենց պատմվածքները, ավարտել են վիզուալ նյութերի պատրաստումը, և այժմ այդ պատմվածքները ամփոփվել են գրքի մեջ, որը շուտով լույս կտեսնի հայերեն և անգլերեն լեզուներով։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարևորում է երիտասարդ ԼԳԲՏԻՔ անձանց կարողությունների զարգացումը, որպեսզի նրանք կարողանան զբաղվել ակտիվիզմով և պաշտպանեն իրենց շահերը՝ նպաստելով ԼԳԲՏԻՔ շարժման հզորացմանը Հայաստանում։