Տրանսգենդեր կնոջ անվանափոխություն և նոր անձագրի վերաթարմացում Վրաստանի Հանրապետությունում

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանյան ծրագրերի համակարգող՝ Օլյա Ազատյանի օգնությամբ, կապնվելով Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Եվրոպական Միության ծրագրերի կոորդինատոր Աննա Նեմսիտվիրիդզե-Դենիելսի հետ, ով իր հերթին մեզ ուղղորդեց Վրաստանում գործող «Կանանց նախաձեռնության աջակցման խումբ» (WISG)կամակերպության իրավաբան Քեթևանի Բախտադզեյին և շուրջ հինգ ամիս տևած մեր աշխատանքների շնորհիվ մենք կատարեցինք տրանսգենդեր կնոջ անվանափոխություն և նոր անձագրի վերաթարմացում Վրաստանի Հանրապետությունում։

Տրանսգենդեր կինը հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, երեք տարի առաջ տեղափոխվել է Երևան՝ ուսումն այստեղ շարունակելու նպատակով, սակայն այս երեք տարիների ընթացքում նա կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, ստացել հորմոնոթերապիա, և այդ ամենի արդյունքում տեղի է ունեցել դեմքի և մարմնի փոփոխություններ, հետևաբար նա չէր կարողանում հետ վերադառնալ իր ծննդավայր՝ Վրաստանի հանրապետություն, որպեսզի կատարեր անվանափոխություն և նոր անձնագրի վերաթարմացում, քանի որ նախկին անձնագրի հետ չէր համապատասխանում իր ներկայիս դեմքը։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը լինելով Հայաստանում և ողջ Կովկասում միակ և առաջին գործող տրանս կազմակերպությունը, որը զբաղվում է տրանսգենդեր անձանց խնդիրներով, ընդունեց Կամելիայի դիմումը, որպեսզի կազմակերպությունը իրեն աջակցի  նոր լուսանկար և իր նախընտրած անունով Վրաստանի հանրապետությունից նոր անձնագիր ստանալու գործում։

Քեթևանի Բախտադզեն Վրաստանի Հանրապետությունից գալով Հայաստանի հանրապետություն,«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակազմի և Կամելիայի հետ միասին հանդիպելու և զրուցելու արդյունքում հավաքագրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հարկավոր էին անվանափոխության և նոր անձնագրի վերաթարմացման համար։ Քեթևանին 2018 թվականի Հոնվարին դիմեց Վրաստանի Իրավունքի Տուն, տրանսգենդեր կնոջ անվանափոխության և անձնագրի վերաթարմացման նպատակով և Փետրվարի 13ին Իրավունքի Տնից ստացավ անվանափոխության և լուսանկարի փոփոխման հայտի դիմումի հաստատում։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր երախտապարտությունն ու մեծագույն շնորհակալությունն է հայտնում Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ գրասենյակին Վրաստանում, և Հայաստանի ծրագրերի համակարգող՝ Օլյա Ազատյանին, նաև «Կանանց նախաձեռնության ակջակցման խումբ» (WISG) կազմակերպության իրավաբան Քեթևանի Բախտադզեյին, մեզ աջակցելու և տրանս անձանց բարօրության գործում մասնակից լինելու իրենց պատրաստակամությունը ցուցաբերելու համար։

Երկրորդ տրանս ճամբարի երկրորդ օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգը՝ խոսելով մի քանի կարևորագույն թեմաների մասին, ինչպիսիք են տրանս ակտիվիզմը, սեռափոխությունը, հորմոնային թերապիան և սեքս աշխատանքը: Լիլիթ Մարտիրոսյանը և կազմակերպության խորհրդի անդամ Կառլոս Ավագյանը խոսեցին սեռափոխության և հորմոնային թերապիայի իրավական կարգավորումների մասին Հայաստանում։ Տեղի սեքս աշխատողները խոսեցին իրենց կյանքի, դժվարությունների եւ հաջողությունների վերաբերյալ:

Մասնակիցներից մեկը տրանս անձանցից մեկի քույրն էր, ով իր զգացմունքները կիսեց ճամբարի մասնակիցների հետ ընտանիքում տրանս անձ հանդիսացող անդամի ընդունման դժվարությունների մասին` քաջալերելով իր տրանս քրոջը կյանքի ցանկացած իրավիճակում: Դա հուզեց բոլոր մասնակիցներին, քանի որ դա համընդհանուր խնդիր էր հանդիսանում բոլոր ներկաների համար։

Տրանս ճամբարի երրորդ օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ծրագրերի եւ քաղաքականության ղեկավարԱշոտ Գևորգյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար մեխանիզմները, կոնվենցիաները, Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության տարբերությունները, ԵԱՀԿ գործառույթը: Հաջորդիվ«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հանրային կապերի եւ հաղորդակցման մասնագետ, իրավապաշտպանՄարիամ Կուրշուդյանը զրուցեց ճամբարի մասնակիցների հետ բռնության, մասնավորապես տրանս անձանց հանդեպ կիրառվող ընտանեկան բռնության, դրանց առանձնահատկությունների, տեսակների եւ դրանց դեմ պայքարի միջոցների մասին: Օրը եզրափակվեց ինտերակտիվ քննարկումներով։

Մասնակիցները խաղարկեցին բեմական դատավարություն՝ կիռառելով օրվա ընթացքում ստացված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
Երկրորդ տրանս ճամբարի վերջին օրը լի էր ինտերակտիվ խաղերով եւ թիմային քննարկումներով: Օրվա վերջում«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը տրանս ճամբարի մասնակիցներին հանձնեց վկայականներ տրանս ճամբարի մասնակցելու կապակցությամբ:

Բոլոր մասնակիցները ճամբարից հեռացան նոր գիտելիքներով՝ շատ ավելի ոգեշնչվելով հզոր և ապրումակցող համայնքի զգացումներով:
Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ տրանս ճամբարը կկրի շարունակական բնույթ, քանի որ դա օժանդակում է համայնքի անդամների միմյանց ճանաչելուն, ինքնօգնության խմբերի ձևավորմանը և ավելի ամուր տրանս համայնք ունենալուն ամբողջ Կովկասյան տարածաշրջանում։


Ճամբարը կազմակերպվել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

13-08-2018
Կիսվել