
Սեքս աշխատողների հզորացում, իրավունքների պաշտպանություն և աջակցություն
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝
- Իրականացնել դասընթաց «Իրավական գիտելիքներ և ինքնապաշտպանություն» թեմայով, որի նպատակն է սեքս աշխատողներին տրամադրել իրենց իրավունքների պաշտպանության, անձնական անվտանգության ռազմավարությունների և ինքնապաշտպանության հմտությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։
- Իրականացնել դասընթաց «Թվային անվտանգություն և գաղտնիություն» թեմայով, որը նախատեսված է սեքս աշխատողների թվային անվտանգության գիտելիքների ամրապնդման, հոգեկան առողջության և ֆիզիկական անվտանգության պաշտպանության համար։
- Իրականացնել համայնքային հանդիպումներ, որոնք հնարավորություն կընձեռեն սեքս աշխատողներին կիսվել իրենց փորձով, քննարկել արդիական խնդիրներ և ստանալ անհրաժեշտ աջակցություն՝ նպաստելով համայնքային կապերի ամրապնդմանը և շարունակական ներգրավվածությանը
Տևողությունը՝
747 օր
Սկիզբ՝
2024-12-15
Ավարտ՝
2026-12-31
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սեքս աշխատողների իրավունքների, անվտանգության և բարեկեցության մակարդակը՝ հմտությունների զարգացման, համայնքային ներգրավվածության և պաշտպանական նախաձեռնությունների միջոցով։