
Հզորացնել ԼԳԲՏԻՔ անձանց
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները․
- Շահերի պաշտպանության զարգացմանն ուղղված դասընթացներ ՀԿ-ի ներկայացուցիչների համար:
- Դասընթացներ ԼԳԲՏԻՔ համայնքի տարբեր խմբերի ներկայացուցիչների համար՝ խթանելու նրանց կարողությունները իրավունքների պաշտպանության, ակտիվիզմի մեջ ներգրավվելու և ադվոկացիա իրականացնելու համար:
- Համայնքային միջոցառումներ՝ քննարկելու ԼԳԲՏԻՔ անձանց առջև ծառացած խնդիրները, գնահատելու համայնքի կարիքները, տրամադրելու տարբեր ծառայություններ (իրավական, հոգեբանական, սոցիալական, առողջապահական), նշելու համայնքի համար կարևոր իրադարձությունները և համախմբելու համայնքին։
- Իրավական հետազոտություն՝ ԼԳԲՏՔԻ+ համայնքի իրավունքների խախտումների վերաբերյալ՝ հիմնական խնդիրները բացահայտելու և անհրաժեշտ բարեփոխումները առաջ քաշելու համար։
- Կլոր սեղան-քննարկումներ՝ իրավական հետազոտության արդյունքները ներկայացնելու համար, որոնք կստեղծեն երկխոսության հնարավորություններ փորձագետների, շահագրգիռ կողմերի և համայնքի անդամների միջև։
- Սոցիալական հոլովակների նկարահանում՝ բարձրացնելու տեղեկացվածությունը համայնքի վերաբերյալ և խթանելու ԼԳԲՏԻՔ իրավունքների պաշտպանությունը։
Տևողությունը՝
1096 օր
Սկիզբ՝
2024-12-01
Ավարտ՝
2027-12-01
Կարգավիճակ՝
Ընթացիկ
Այս ծրագրի նպատակն է ընդլայնել ՀԿ-ի և ԼԳԲՏԻՔ համայնքի կարողությունները՝ կրթական, համայնքի ակտիվիզմի խթանման և շահերի պաշտպանության վրա կենտրոնացած մի շարք միջոցառումների միջոցով։