
Պատմույթների միջոցով հավասարության խթանում ԼԳԲՏՔԻ+ համայնքի համար
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները․
- Մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ կրթական դասընթաց, որի ընթացքում ԼԳԲՏՔԻ+ երիտասարդները կսովորեն, թե ինչպես իրենց փորձառություններն արտահայտել արվեստի միջոցով։
- Եռամսյա հանդիպումների շարք՝ մասնակիցներին տրամադրելու հմտություններ և գործիքներ՝ ստեղծելու ազդեցիկ պատմություններ՝ ԼԳԲՏՔԻ+ համայնքի վերաբերյալ իրականությունը հանրությանը ներկայացնելու համար։
- Անձնական պատմությունների ժողովածուի մշակում և հրատարակում։ Գրքի շնորհանդեսներ տարբեր համայնքներում, որոնք հնարավորություն կտան տեղի բնակչությանը ծանոթանալ ԼԳԲՏՔԻ+ երիտասարդների կյանքի պատմություններին և խթանել փոխըմբռնումը։
Տևողությունը՝
120 օր
Սկիզբ՝
2023-12-23
Ավարտ՝
2024-04-20
Կարգավիճակ՝
Ավարտված
Ծրագրի նպատակն է նվազեցնել ԼԳԲՏՔԻ+ համայնքի հանդեպ առկա նախապաշարմունքներն ու բացասական կարծրատիպերը՝ խթանելով ԼԳԲՏՔԻ+ համայնքի վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների, կրթական ոլորտի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների շրջանում։