Տրանս կազմակերպությունների դիմակայունության ամրապնդում

Տրանս կազմակերպությունների դիմակայունության ամրապնդում

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հետևյալ գործողությունները․

 

  • Ճգնաժամերին նախապատրաստման և դիմակայունության ամրապնդման վերաբերյալ դասընթաց կազմակերպված տարածաշրջանի 6 երկրների տրանս ակտիվիստների համար։
  • «Գենդերի ճանաչումը՝ որպես մարդու իրավունք. գենդերի իրավական ճանաչման իրավիճակը Հայաստանում և հարևան երկրներում» խորագրով համապարփակ հետազոտական զեկույցի մշակում՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
  • Տարածաշրջանային հանդիպում կազմակերպված տարածաշրջանի 6 երկրների տրանս ակտիվիստների համար տրանս անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ։
  • Փոքր դրամաշնորհների տրամադրում դասընթացներին ներգրավված տրանս ակտիվիստներին՝ իրականացնելու ազգային մակարդակով ադվոկացիոն ծրագրեր։
  • Սոցիալական տեսահոլովակի պատրաստում, որտեղ ներկայացված են տրանս անձանց խնդիրները և անձնական պատմությունները։
  • «Ինչպես սեռի նշումը փոփոխելու գործընթացները դարձնել առավել իրավահեն եվ անվտանգ տրանս անձանց համար» խորագրով քաղաքականության փաստաթղթի մշակում և շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներ՝ ներկայացնելու մեր առաջարկները՝ հիմնված քաղաքականության փաստաթղթի վրա։

Տևողությունը՝

396 օր

Սկիզբ՝

2024-03-01

Ավարտ՝

2025-03-31

Կարգավիճակ՝

Ավարտված

Այս ծրագրի նպատակն է ամրապնդել տրանս անձանց իրավունքների առաջմղման գործում ներգրավված 15 տրանս կազմակերպությունների դիմակայունությունը ճգնաժամերի ընթացքում, ինչպես նաև զարգացնել նրանց կարողությունները՝ տարածաշրջանում գենդերի իրավական ճանաչման վերաբերյալ ջատագովություն իրականացնելու համար։

Կիսվել
Կիսվել
Կիսվել