
Արցախից տեղահանված և ՀՀ-ում ապաստան հայացող ԼԳՊՏԻՔ անձանց տրամադրվել է սոցիալական օգնություն

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի հունվար ամիսից Հավասարության հիմնադրամի «Պատրաստվել, արձագանքել և հոգալ» ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում մեկնարկել էր նոր ծրագիր՝ Արցախից տեղահանված, ՀՀ-ում ապաստան հայցող կամ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ԼԳԲՏԻՔ անձանց աջակցություն ցուցաբերելու համար:
Նախորդ տարվա ընթացքում Արցախի հայ բնակչությունը տեղահանվել է իր մշտական բնակության վայրից և ապաստան գտել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ըստ ՀՀ կառավարության հրապարած վիճակագրական տվյալների՝ 2023թ․-ին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված անձանց ընդհանուր թիվը 100 625 է, ովքեր վերաբնակեցվել են մայրաքաղաք Երևանում և ՀՀ մարզերում։ Բացի այդ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով, ինչպես նաև Ռուսաստանում նոր հակա-տրանս օրենքի ընդունուման պատճառով, որը լիովին արգելում է ցանկացած «բժշկական միջամտություն՝ ուղղված անձի սեռը փոխելուն», անվավեր է ճանաչում գենդերի իրավական ճանաչումը տրանս անձանց համար պաշտոնական փաստաթղթերում և հանրային գրառումներում, բացի այդ ԼԳԲՏԻՔ շարժման առնչություն ունենալը համարվում է էքստրիմիզմ, բազմաթիվ ռուս և ուկարաինացի ԼԳԲՏԻՔ անձինք նույնպես լքել են իրենց երկիրը և ապաստանել Հայաստանում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ից ի վեր Ռուսաստանից Հայաստան է ներգաղթել առնվազն 300․000 անձ։
Այս ամենի և տարածաշրջանային այլ կոնֆլիկտների ազդեցությամբ առաջացել է խորը սոցիալական ճգնաժամ, որին բախվում են վերաբնակեցված անձինք, որոնց թվում կան բազմաթիվ Տրանս ԼԳԲԻՔ անձինք, ում համար, բացի սոցիալական և ֆինանսական դժվարություններից, առկա է նաև խարանի ու խտրականության բեռը, ինչը դարձնում է նրանց կրկնակի խոցելի, իսկ վերաինտեգրման գործընթացը էլ ավելի դժվարին։ Պատշաճ օժանդակություն տրամադրելու նպատակով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրել է վերաբնակեցված անձանց կարիքների համապարփակ գնահատում, ինչի վերլուծությունը ցույց է տալիս, որ բազմաթիվ ԼԳԲՏԻՔ անձանց մոտ խնդիրներ կան բնակարանների վարձակալության բարձր գների հետ կապված, շատերը դժվարանում են աշխատանք գտնել՝ իրենց գենդերային ինքնաարտահայտման, լեզվին չտիրապետելու, մարզերում բնակվելու պատճառով։
Բազմաթիվ ԼԳԲՏԻՔ անձինք դուրս են մնում սոցիալական օգնության ծառայություններից՝ ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով, ոմանք ՌԴ-ում ենթարկվել են կոնվերսիվ թերապիայի, հոգեբուժարաններում խոշտանգումների և գտնվում են նաև ծանր հոգեբանական իրավիճակում, ոմանք չունեն միջոցներ հորմոնաթերապիան շարունակելու և այլ անհրաժեշտ բժշկական ծառայություններից օգտվելու համար, իսկ ոմանք էլ ապրում են տնակային ավաններում կամ հանրակացարաններում, զրկված են կոմունալ հարմարություններից։
Արձագանքելով այս կարիքներին՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հունվար ամսից ի վեր տրամադրել է սոցիալական օգնություն՝ ֆինանսական օգնության և սննդի ու առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքների փաթեթների տեսքով։ Կազմակերպության իրավաբանական թիմը նաև աջակցություն է տրամադրում ՀՀ տեղափոխված ԼԳԲՏԻՔ անձանց՝ կացության կարգավիճակ ստանալու և այլ հարցերով։
Հունվար ամսից ի վեր ընդհանուր թվով 38 Տրանս ԼԳԲԻՔ անձանց տրամադրվել է ֆինանսական օգնություն, իսկ 134 անձանց՝ սննդի և առաջին անհրաժեշտության իրերի ծանորցներ։
Այսպիսի ծրագրերի շնորհիվ մենք նպատակ ունենք օժանդակել Տրանս ԼԳԲԻՔ անձանց, ովքեր հայտնվել են ծանր սոցիալական իրավիճակում՝ տարբեր քաղաքական և սոցիալական ճգնաժամերի հետևանքով, և ժամանակավորապես թեթևացնել նրանց բեռը՝ հնարավորություն տալով հաղթահարել ճգնաժամերը և դժվարությունները։