
Իրավունքի կողմ ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը մասնակցել է IDAHOT+ ֆորումին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը սույն թվականի մայիսի 11-ին Ռեյկյավիկում մասնակցել է IDAHOT+ ֆորումին, որի նպատակն էր խթանել ԼԳԲՏԻ+ անձանց իրավունքները և ամրապնդել համագործակցությունը շահագրգիռ կողմերի միջև:
Ֆորումը իրականացվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ.այն հարթակ է ծառայել եվրոպական երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի և հիմնական շահագրգիռ կողմերի համար՝ ԼԳԲՏԻ+ անձանց իրավունքների առաջընթացը գնահատելու, ձեռքբերումները տոնելու և ԼԳԲՏԻ+ իրավունքների պաշտպանության համար նոր նպատակներ սահմանելու համար: Որպես Հայաստանում և Հարավային Կովկասում առաջին և առաջատար Տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքահեն կազմակերպություն՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ևս մասնակցում էր IDAHOT+ ֆորումին։
«Իրավունքի կողմ» ՀԿ-ի ծրագրերի ղեկավարը ելույթ ուենցավ ֆորումի «Աջակցություն սպառնալիքի տակ գտնվող ԼԳԲՏԻ+ անձանց իրավունքների պաշտպաններին» հատվածում, որը կենտրոնացած էր խտրականության բարձր մակարդակ ունեցող երկրներում աշխատող և ակտիվիստական գործունեություն ծավալող ԼԳԲՏԻ+ իրավապաշտպանների առջև ծառացած մարտահրավերների վրա: Նա ելույթի ընթացքում ներկայացրեց ԼԳԲՏԻ+ անձանց իրավիճակը Հայաստանում՝ նշելով առկա օրենսդրական բացերի և կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների մասին:
Քննարկման ընթացքում առանձնացվեց նաև միջազգային կազմակերպությունների կողմից անհրաժեշտ աջակցության մասին, որը կապահովի ԼԳԲՏԻ+ իրավապաշտպանների անվտանգությունն ու բարեկեցությունը: «Իրավունքի կողմ» ՀԿ-ն կարևորում է IDAHOT+ ֆուրումին մասնակցությունը և փորձի փոխանակումը գործընկեր կազմակերպությունների հետ, ինչը նպաստում է ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի որակի բարելավմանը և իրավունքների պաշտպանվածությանը ՀՀ-ում։
IDAHOT+ ֆորումի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այստեղ՝