Տեղի է ունեցել եռօրյա հակակոռուպցիոն սեմինար ՝ տրանս ԼԳՊՏԻՔ և սեքս աշխատողների համար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը սույն թվականի ապրիլի 15-ից 17-ը Կանանց Գլոբալ հիմնադրամի ֆինանսական առաջկցությամբ իրականացրել է «Առաջ մղելով կոռուպցիայի դեմ պայքարը» խորագրով եռօրյա սեմինար, որը հանդիասանում էր անցած տարվա ընթացքում մեկնարկած հակակոռուպցիոն դասընթացների ամփոփիչ մասը։

Դասընթացը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, հակակոռուպցիոն էքսպերտ, Կանանց Գլոբալ հիմնադրամի հակակոռուպցիոն խորհրդատվական խմբի անդամ Լիլիթ Մատիրոսյանը։ Ակտիվ քննարկումների միջոցով մասնակիցները փորձեցին բացահայտել Հայաստանում այժմ իրավիճակը ունի դրական, թե բացասական դինամիկա, որոնք են հիմնական խոցելի կետերը և թե ինչ օրենսդրական բերփոխումներ կարող են առաջարկվել դրանք վերացնելու համար։

Խոսվեց, թե ինչպես կարելի է  բացահայտել կոռուպցիան, ինչպես նաև հասարակության վրա կոռուպցիայի բացասական ազդեցության և թափանցիկության ու հաշվետվողականության կարևորության մասին: Մասնակիցներին ներկայացվեցին կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի տարբեր գործիքներ ու մեթոդներ` որպես օրինակ դիտարկելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հակակոռուպցիոն ռազմավարությունը:

Սեմինարի մասնակիցները վեր հանեցին, թե ինչ առանձնահատուկ կոռուպցիոն ռիսկերի են բախվում Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատները Հայաստանում, ինչը պայմանավորված է խտրականության բարձր մակարդակի և անհրաժեշտ ծառայությունների անհասանելիության հետ։ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին այն ոլորտները, որտեղ ԼԳԲՏԻՔ անձինք բախվում են կոռուպցիայի բարձր մակարդակի՝  կրթական և բժշկական հաստատություններում, ոստիկանությունում, դատարաններում, ապա բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր ոլորտի համար ստեղծեցին հնարավոր կոռուպցիոն ռիսկերի սցենար ու դերային խաղի միջոցով ուրվագծեցին կոռուպցիան հաղթահարելու ուղիները։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է աշխատել կոռուպցիան արմատախիլ անելու, Հայաստանի Հանրապետությունում Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների ներկայացուցիչներին կոռուպցիայից պաշտպանելու, կոռուպցիայի տեսակների և դրանց դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ կրթելու ուղղությամբ՝ կարևորելով թափանցիկությունը և հաշվետվողականությունը։ 

29-05-2024
Կիսվել