2025 թ․ նոյեմբեր - դեկտեմբեր ամիսներին իրականացվել են համայնքային կրթական և իրազեկման միջոցառումներ
2025 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Իրավունքի կողմ ՀԿ-ն շարունակել է իրականացնել համայնքահեն կրթական աջակցության նախաձեռնություններ՝ ուղղված տրանս և սեքս աշխատող համայնքների անդամների կարողությունների զարգացմանը, տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և համայնքային կապերի ամրապնդմանը։
Նոյեմբերի 11-ին և 18-ին կազմակերպվել են անգլերենի դասընթացներ, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 19 անձ։ Դասընթացների նպատակն էր աջակցել տրանս և սեքս աշխատող համայնքի անդամներին՝ զարգացնելու իրենց լեզվական հմտությունները, մասնավորապես՝ հարստացնելու բառապաշարը և բարելավելու հաղորդակցման կարողությունները։ Դասընթացներն իրականացվել են ապահով և աջակցող միջավայրում, որտեղ մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ արտահայտվելու և ակտիվորեն ներգրավվելու ուսումնական գործընթացում։ Մասնակիցները ցուցաբերել են բարձր հետաքրքրվածություն և ներգրավվածություն, ինչի արդյունքում նկատվել է անգլերեն լեզվի գիտելիքների և ինքնավստահության աճ։ Դասընթացների ընթացքում կիրառվել են ինտերակտիվ և գործնական մեթոդներ, որոնք նպաստել են ակտիվ մասնակցությանը և արդյունավետ փոխգործակցությանը։
Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել «Paris Is Burning» ֆիլմի դիտում-քննարկում։ Միջոցառմանը մասնակցել է 8 անձ։ Ֆիլմի միջոցով մասնակիցները ծանոթացել են տրանս և քվիր համայնքի պատմական և մշակութային փորձառություններին, ինչպես նաև զարգացրել են անգլերեն լեզվով լսողական ընկալման և քննարկման հմտությունները։ Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվել են իրենց մտքերով և տպավորություններով։
Դեկտեմբերի 16-ին կազմակերպվել է համերաշխության երեկո, որին մասնակցել է 10 անձ։ Միջոցառման շրջանակում ստեղծվել է ջերմ և անվտանգ միջավայր, որտեղ երաժշտության ուղեկցությամբ տրանս և սեքս աշխատող համայնքի անդամները կիսվել են իրենց պատմություններով, փորձառություններով և փոխադարձ աջակցման խոսքերով։ Հանդիպումը նպաստել է փոխվստահության ամրապնդմանը, հուզական աջակցության ձևավորմանը և համայնքային կապերի խորացմանը։
Դեկտեմբերի 25-ին իրականացվել է սեքս աշխատողներին նվիրված ֆիլմի դիտում և քննարկում, որին մասնակցել է 8 անձ։ Ֆիլմը անդրադառնում է սեքս աշխատանքին առնչվող սոցիալական խնդիրներին, մարդու իրավունքներին առնչվող հարցերին և համայնքի առջև ծառացած մարտահրավերներին։ Դիտումից հետո կազմակերպվել է քննարկում, որը նպաստել է տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, կարծիքների փոխանակմանը և փոխըմբռնման խորացմանը համայնքի ներսում։
Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը՝ ստեղծելով անվտանգ, ներառական միջավայր, որտեղ համայնքի անդամները կարող են զարգանալ, սովորել և աջակցել միմյանց։