
Աշխատանքի հայտարարություն/բովանդակության մշակման մասնագետ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Բովանդակության մշակման մասնագետի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Գրել, խմբագրել, սրբագրել և թարգմանել բազմազան թեմաներով տեքստային նյութեր, հոդվածներ կազմակերպության պաշտոնական կայքէջի համար, թարմացնել կայքէջի բովանդակությունը։
- Կառավարել կազմակերպության սոցիալական մեդիայի էջերը։
- Ստեղծել տարածելի բովանդակություն՝ համապատասխան համագործակցային կապեր հաստատելու և կազմակերպության առաքելությունը ծավալելու նպատակով։
- Պատրաստել մամլո հաղորդագրություններ, լրատվամիջոցների համար տեղեկատվություն, հայտարարություններ, ինչպես նաև պաստառների և ելույթների բովանդակություն։
- Համագործակցային կապեր հաստատել այլ կառույցների հետ, ինչպես նաև լրատվամիջոցների հետ՝ կազմակերպության նորությունները և այլ նախաձեռնությունները լուսաբանելու նպատակով։
- Իրականացնել կազմակերպության գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների լուսաբանումների և սոցիալական մեդիայի քննարկումների մշտադիտարկում։
- Հաստատել արտաքին կապեր, վարել հաղորդակցություն և բանակցություններ։
- Մասնակցել կազմակերպության միջոցառումների և նախաձեռնությունների մշակմանը և մեկնարկմանը, դրանց մասին տեղեկագրերի պատրաստմանը։
- Կառավարել ներքին հաղորդակցման առկա միջոցները (ամփոփագրեր, տեղեկագրեր, էլ. նամակներ, հուշագրեր, հայտարարություններ, և այլն)։
- Համագործակցել թիմի հետ, աջակցել կազմակերպության` ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։
- Ըստ կարիքի և սահմանված դեպքերում՝ մասնակցել և ներկայացնել կազմակերպության գործունեությունը տեղական և միջազգային հարթակներում։
- Հետևել և իրականացնել է ղեկավարի հանձնարարությունները, հետևել պարտականությունների ճիշտ և ժամանակին իրականացմանը։
- Մասնակցել աշխատակազմի և կազմակերպության այլ հանդիպումներին, կազմել և ներկայացնել հաշվետվությունների։
- Օգնել գրաֆիկ դիզայներին բովանդակության մասով։
- Իրականացնել կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող՝ պաշտոնի հետ կապված այլ աշխատանքներ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բանասիրության, լրագրության կամ այլ հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մասնագիտական աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ,
- Թվային մեդիա գործիքների տիրապետում, տեղեկատվությունը գրավոր ձևով արդյունավետ ներկայացնելու կարողություն;
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- MC Office-ի իմացություն,
- Գենդերային զգայունություն, միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Աշխատանքի պլանավորման հմտություններ,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի հունիսի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Բովանդակության մշակման մասնագետ»:
14-05-2024