
Իրավունքի կողմ ՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ԻԼԳԱ Եվրոպայի ամենամյա համաժողովին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը և ծրագրերի համակարգողը սույն թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը մասնակցում էին ԻԼԳԱ Եվրոպայի ամենամյա համաժողովին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։
ԻԼԳԱ Եվրոպայի ամենամյա համաժողովին մասնակցում էին ավելի քան 450 ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի 54 երկրներից։ Համաժողովի այս տարվա խորագիրն էր «Արձագանքելով ներկա մարտահրավերներին»։ Ներկա համաշխարհային ճգնաժամերի պայմաններում կազմակերպություններից պահանջվում է անընդհատ փոփոխել իրենց ռազմավարությունները, որպեսզի արդյունավետորեն արձագանքեն արտակարգ իրավիճակներին, սակայն կարևոր է նաև քննարկել, թե ինչպես կարող են այսպիսի պայմաններում կազմակերպությունները կենտրոնանալ նաև երկարաժամկետ նպատակների վրա: Այս խնդիրների ու մարտահրավերներին լուծում տալու համար համաժողովի ծրագիր բաժանված էր երկու հիմանկան թեմաների՝ «Շարժման դիմացկունություն» և «Համերաշխություն և համախմբվածություն»։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին պանելային քննարկումների, հանդիպումների և սոցիալական միջոցառումներին, այդ թվում հոկտեմբերի 26-ին համաժողովի մասնակիցները միասին նշեցին Ինտերսեքս անձանց իրազեկման օրը։ Բացի այդ, Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցեց հանդիպման, որտեղ քննարկվեց «Իրավունքի կողմ»-ի ՀԿ-ի նոր հաղորդակցման նախագիծը՝ «Պատմությունների միջոցով մեդիայում վիճարկում ենք տրանս անձանց մասին պատկերացումները», որը ֆինանսավորվում է ԻԼԳԱ Եվրոպայի կողմից։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է հրապարակել Հայաստանում և Կենտրոնական Ասիայում ապրող տրանս անձանց մասին կարևոր պատմությունների շարք, որոնք կնպաստեն տրանս անձանց խնդիրների շուրջ տեսանելիության բարձրացմանը և նախապաշարումների վերացմանը։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակելու է ԻԼԳԱ Եվրոպայի հետ արդյունավետ համագործակցությունը, որպեսզի կերտի հավասարության, ներառականության և հաշվետվողականության վրա հիմնված ապագա խոցելի խմբերի, մասնավորապես Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների համար։