
Սոցիալական

Ռազմավարական նպատակ
Բարելավել Հայաստանում տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների սեռական, վերարտադրողական, հոգեբանական և ֆիզիկական բարեկեցությունը և անվտանգությունը։
Ռազմավարական խնդիրներ
- Կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ/ՍՃՓՎ տարածումը տրանսգենդեր համայնքում և և սեքս աշխատողների շրջանում;
- Բարձրացնել Հայաստանում տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների իրազեկվածության մակարդակը սեռական, վերարտադրողական և հոգեբանական առողջության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ;
- Ապահովել տրանսգենդեր համայնքի և սեքս աշխատողների հասնաելիությունը բարձր մակարդակ առողջապահական ծառայություններից օգտվելիս;
- Կատարել մշտադիտարկում, ուսումնասիրություններ, և հարցումներ Հայաստանում տրանսգնդեր համայնքի բարեկեցության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ։
Ծառայություններ
- Տրամադրել առանձին և խմբակային առողջապահական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ;
- Իրականացնել խորհրդատվություններ, թեժ-գծի միջոցով և առցանց;
- Ստեղծել ինքնաաջակցման և աջակցման խմբակներ;
- Իրականացնել հավասարը-հավասարի մեթոդով կրթություն և խորհրդատվություն;
- Իրականացնել աութրիչ աշխատանք;
- Բաժանել ապահով սեքսի համար նախատեսված փաթեթներ;
- Իրականացնել սեռավարակների թեսթավորում;
- Կազմակերպել տեղեկատվական և կրթական միջոցառումներ (դասընթացներ, աշխատաժողովներ, գիտաժողովներ և այլն;
- Մշակել և հրատարակել կրթական նյութեր (գրքեր, ձեռնարկներ և այլն) բարեկեցության և ապահովության վերաբերյալ;
- Կատարել թեմատիկ հարցումներ և հետազոտություններ;
- Ստեղծել ներառական տրանսգենդեր ցանց;
- Իրականացնել թեմատիկ սոցիալական ֆիլմերի քննարկումներ;
- Տրամադրել միջին մասնագիտական կրթություն տրանսգենդեր համայնքին և սեքս աշխատողներին;
- Տրամադրել կացարան անօթևան տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողներին։
Ակնկալվող արդյունքներ
Տրանսգենդեր համայնքն ու սեքս աշխատողներն ունեն հավասար հասանելիություն բարձրորակ առողջապահական, սոցիալական և հոգեբանական ծառայություններից օգտվելիս և իրենց զգում են ապահով Հայաստանում։