Ծրագրեր
ԼԳԲՏՔԻ+ անձանց իրավունքների պաշտպանություն
Այս ծրագիրը նպատակ ունի լսելի դարձնել ԼԳԲՏՔԻ+ ակտիվիստների և իրավապաշտպանների ձայնը՝ ընդլայնելով հասարակության ընկալումը ԼԳԲՏՔԻ+ իրավունքների և ներկայիս պայքարի մասին:
Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանություն և աջակցություն
Այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սեքս աշխատողների իրավունքների, անվտանգության և բարեկեցության մակարդակը՝ հմտությունների զարգացման, համայնքային ներգրավվածության և պաշտպանական նախաձեռնությունների միջոցով։
Պատմությունների վերաիմաստավորում. Հայաստանում տրանսգենդեր անձանց իրավունքների վերաբերյալ դրական ընկալման ձևավորում
Այս ծրագիրը նպատակ ունի էականորեն փոխել տրանսգենդեր անձանց խնդիրների վերաբերյալ ընկալումը Հայաստանում:
Անվտանգության ապահովում Իրավունքի կողմ ՀԿ-ի համար
Այս ծրագրի նպատակն է բարձրացնել գրասենյակի անվտանգության և պաշտպանվածության մակարդակը՝ ապահովելով անվտանգ դռներ, որոնք կերաշխավորեն համայնքի, անձնակազմի, զգայուն տեղեկատվության պաշտպանությունը, ինչպես նաև կնպաստեն անձնակազմի և շահառուների բարեկեցությանը։
Հզորացնել ԼԳԲՏԻՔ անձանց
Այս ծրագրի նպատակն է ընդլայնել ՀԿ-ի և ԼԳԲՏԻՔ համայնքի կարողությունները՝ կրթական, համայնքի ակտիվիզմի խթանման և շահերի պաշտպանության վրա կենտրոնացած մի շարք միջոցառումների միջոցով։
Հայաստանում ԼԳԲՏՔԻ+ համայնքի վերաբերյալ դրական պատմույթների հասանելիության ընդլայնում սոցիալական մեդիայի միջոցով
Այս ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանում գենդերի և սեռականության վերաբերյալ բացասական պատմույթների տարածումը։
Ֆինանսական կայունության և ազդեցության ուժեղացում «Իրավունքի կողմ» ՀԿ-ի համար
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ՝ միտված կազմակերպության ֆինանսական կայունության ապահովմանն ու իրականացված աշխատանքի ազդեցության տեսանելիության բարձրացմանը․
Տարածաշրջանում աշխատող տրանս համայնքահեն կազմակերպությունների դիմակայունության ամրապնդում
Ծրագրի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ՝ միտված տարածաշրջանի տրանս համայնքահեն կազմակերպությունների կարողությունների և դիմակայունության զարգացմանը․
Անձնական պտմությունների միջոցով հավասարության խթանում Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի համար
Ծրագիրն իրականացվել է՝ նպատակ ունենալով նվազեցնել Տրանս ԼԳԲԻՔ+ համայնքի հանդեպ առկա նախապաշարմունքներն ու բացասական կարծրատիպերը՝ պատմությունների միջոցով:
Պատրաստվել արձանգանքել և հոգալ
Ծրագիրը հաջողությամբ իրականացվել է՝ նպատակ ունենալով աջակցել ՏՐԱՆՍ և ԼԳԲԻՔ+ անձանց արտակարգ իրավիճակներում։
ՄԻԱՎ-ի կանխարգելում բոլորի համար. համայնքային ուղեցույց առողջության, իրավունքների և ներառականության մասին
Նախագիծն ուղղված է ՄԻԱՎ-ի համակցված կանխարգելման վերաբերյալ համայնքային կարիքների վրա հիմնված, ճշգրիտ տեղեկատվական ռեսուրսի մշակմանը և տարածմանը, որը նախատեսված է տրանս անձանց, սեքս աշխատողների և Հայաստանի այլ մարգինալացված համայնքների համար։
Հայաստանում տրանս և ԼԲՔ համայնքների մարդկայնացում՝ պատմույթների հզորացման միջոցով
Նախագիծն ուղղված է Տրանս ԼԳԲԻՔ համայնքների նկատմամբ ուղղված հակագենդերային պատմույթների հակազդմանը՝ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը, խթանելով համերաշխությունը և զորեղացնելով անհատներին ապատեղեկատվության ու ատելության խոսքի դեմ պայքարում։
Տրանս շարժման կազմակերպչական կայունության և կարողությունների ամրապնդում
Ծրագրի նպատակն է առաջ մղել գենդերի իրավական ճանաչման գործընթացը և հակազդել հակագենդերային շարժումներին Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ նպաստելով այնպիսի իրավական և սոցիալական միջավայրի ձևավորմանը, որը պաշտպանում է տրանս և ԼԳԲԻՔ+ անձանց իրավունքներն ու արժանապատվությունը։
ԼԳԲՏԻՔ+ հեռանկարների ներառումը Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգում
Ծրագրի նպատակն է ստեղծել հիմքեր՝ Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգում ԼԳԲՏԻՔ+ անձանց իմաստալից մասնակցության ապահովման համար։
Տեսանելիություն, ներառականություն և հզորացում
Նախագիծը նպատակ ունի բարձրացնել տրանս համայնքների տեսանելիությունը, ներառականությունը և հզորացումը՝ մշակութային միջոցառումների, պատմությունների ներկայացման, հանրային տարածքների հասանելիության և մեդիա շահերի պաշտպանության միջոցով։
Կազմակերպության կարողությունների զարգացում
Նախագիծը նպատակ ունի ամրապնդել կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունները, ռազմավարական ուղղությունը և երկարաժամկետ կայունությունը՝ ռազմավարական պլանի, գործառնական և մշտադիտարկման համակարգերի, հաղորդակցության ռազմավարության, բրենդային ինքնության դրամահավաքի հմտությունների զարգացման միջոցով։