
Գաղտնիության քաղաքականություն
1.Տվյալների գաղտնիության պաշտպանություն
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը պարտավորվում է ապահովել նվիրատուների և աջակիցների տրամադրած անձնական տվյալների գաղտնիությունը: Մենք զգուշորեն ենք վերաբերվում ցանկացած տեղեկատվությանը, որը դուք կտրամադրեք՝ նվիրատվություն կատարելու կամ կազմակերպության հետ կապ հաստատելու նպատակով:
2.Անձնական տվյալների սահմանումը
Անձնական տվյալները ներառում են այնպիսի տեղեկություն, որը կարող է օգտագործվել անհատի նույնականացման կամ նրա հետ կապ հաստատելու համար՝ ներառյալ անունը, ազգանունը, էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը:
3.Տվյալների օգտագործում
Ձեր անձնական տվյալները «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կօգտագործվեն միայն նվիրատվության գործընթացն ապահովելու, Ձեզ հետ հաղորդակցվելու և անհրաժեշտ մարքեթինգային նյութեր տրամադրելու նպատակով:
4.Տվյալների գաղտնիություն երրորդ կողմերի հետ հարաբերություններում
Ձեր անձնական տվյալները չեն փոխանցվի որևէ երրորդ կողմի: Տվյալների մշակումը կատարվում է բացառապես մեր կազմակերպության ներսում՝ խստորեն պահպանելով գաղտնիության կանոնները:
5.Վճարման գործընթաց
Կայքը հնարավորություն է տալիս կատարել նվիրատվություններ Ձեր ընտրած գումարի չափով մեկանգամյա և ամսական: Վճարման գործընթացը կատարվում է գործընկեր բանկի կամ ինտերնետ վճարահաշվարկային համակարգի միջոցով, որի միջոցով Դուք կստանաք վճարման հաստատում՝ Ձեր կողմից տրամադրված էլ. փոստի հասցեին:
6.Քարտային տվյալների անվտանգություն
Կայքը չի պահպանում և չի մշակում այն քարտային տվյալները, որոնք դուք մուտքագրում եք վճարման գործընթացում: Գրանցված օգտատերերի դեպքում նույնպես կայքում չեն պահպանվում որեւէ քարտային տվյալներ՝ ապահովելով անվտանգությունը և գաղտնիությունը:
7.Օգտատիրոջ պատասխանատվություն
Օգտատերը պատասխանատվություն է կրում այն տվյալների ճշգրտության համար, որոնք ինքը տրամադրել է, այդ թվում՝ վճարման ժամանակ:Կազմակերպությունը պատասխանատու չէ մուտքագրված տվյալների սխալներից առաջացած խնդիրների համար:
8.Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Կազմակերպությունը իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ կատարել փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ:
Նորացված տեղեկատվությունը հասանելի կլինի կայքում՝ www.rightsidengo.com , եւ օգտատերերը պարտավորվում են պարբերաբար ծանոթանալ հնարավոր փոփոխություններին:
Կայքից օգտվելու կանոնները
1.Վճարման գործընթաց
Կազմակերպության կայքում օնլայն վճարումները իրականացվում են վճարային համակարգերի միջոցով (Maestro, Master, Visa, Arca եւ այլն): Բանկային քարտերով վճարումների ընդունումը և մշակումն իրականացվում է բանկի կողմից, կազմակերպությունը չի կատարում քարտային տվյալների հավաքագրում կամ պահպանում:
2.Տվյալների մուտքագրման պատասխանատվություն
Վճարողը կրում է ամբողջական պատասխանատվություն տվյալների ճիշտ մուտքագրման համար օնլայն վճարման ընթացքում: Քարտերով կատարված վճարումների հարցերով պարզաբանման համար վճարողը պետք է դիմի իր բանկին:
3.Պատասխանատվության սահմանափակում
Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում մուտքագրված տվյալների իսկության կամ ճշգրտության, ինչպես նաև վճարային
համակարգերի տեխնիկական խափանումների կամ անսարքությունների համար: Վճարման գործընթացում հնարավոր տեխնիկական խնդիրների համար կազմակերպությանընույպես չի կրում պատասխանատվություն:
4.Փոփոխություններ կատարելու իրավունք
Կազմակերպությունը իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն Կանոններում՝ տեղադրելով համապատասխան տեղեկատվությունը
կայքում՝ www.rightsidengo.com : Վճարողը պարտավոր է պարբերաբար հետեւել Կանոնների փոփոխություններին:
5.Վեճերի լուծում
Սույն Կանոններից բխող վեճերը եւ տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով:
6.Վճարման վերադարձի պահանջի իրավունքը
Վճարողը իրավունք ունի վճարումը կատարելուց հետո եռօրյա ժամկետում հրաժարվելու վճարումից և դիմել Կազմակերպությանը՝ գումարը հետ ստանալու խնդրանքով: Դիմումը պետք է ներկայացվի կազմակերպության
պաշտոնական էլեկտրոնային հասցեյին rightsidengi@gmail.com՝ կցելով կատարված վճարման անդորրագիրը, վճարողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը եւ բանկային հաշվի տվյալները, որին
պետք է փոխանցվի գումարը։ Կազմակերպությունը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում վերադարձնում է գումարը վճարողին։
7.Օրենսդրական հիմք
Սույն Կանոնների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության նորմերը: