
Իրավաբանական

ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՆՊԱՍՏՈՒՄ․
- Բացահայտել ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց կարիքներն ու խնդիրները և ունենալ փաստահեն տվյալներ՝ հետազոտությունների միջոցով
- Փաստագրել ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ իրավախախտումները և պատրաստել զեկույցներ
- Հավաքագրել տվյալներ ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց հիմնախնդիրների, այդ թվում՝ բռնության, խտրականության դեպքերի, ատելության խոսքի, սոցիալ-տնտեսական, առողջապահական կամ այլ խնդիրների վերաբերյալ
- Իրականացնել հետազոտություններ ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց հարցերի վերաբերյալ՝ նրանց իրավունքների վիճակի բարելավման նպատակով՝ լավագույն փորձի ներդրմամբ և տեղայնացմամբ
- Իրականացնել ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց շահերի պաշտպանություն՝ կատարված հետազոտությունների և հավաքագրված տվյալների հիման վրա
Նպաստել օրենսդրական և պրակտիկ բարեփոխումներին՝ իրավական նախաձեռնությունների, դատավարական մեխանիզմների և քաղաքականությունների մշակման միջոցով
- Հետազոտահեն և փաստահեն տվյալների հիման վրա պատրաստել առաջարկներ և քաղաքականությունների թերթիկներ
- Հանդես գալ օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով՝ ուղղված ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը
- Իրականացնել ռազմավարական դատավարություններ՝ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը և/կամ արտահայատումը (ՍԿԳԻ) պաշտպանված հատկանիշների օրենսդրությունում նշելու և պրակտիկայում կիրառելու նպատակով, անձնագրում սեռի փոփոխության վերաբերյալ, ինչպես նաև՝ օգտագործել օրենսդրական այլ բարեփոխումների համար
- Պետական, միջազգային, դիվանագիտական կառույցներում բարձրաձայնել ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց շահերն ու խնդիրները՝ համագործակցելով շահագրգիրռ կողմերի հետ և օգտագործելով նրանց ներուժը՝ ազդելու որոշում կայացնողների վրա։
Ապահովել ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց իրավունքների պաշտպանությունը և ջատագովությունը տեղական և միջազգային մակարդակներում
- ՏԱՍԱ և ԼԳԲԻՔ անձանց տրամադրել իրավաբանական համալիր աջակցություն ներպետական և միջազգային կառույցներում
- Կազմակերպել կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ տեղական, միջազգային, դիվանագիտական կառույցների, շահագրգիռ կողմերի և ՏԱՍԱ ԼԳԲԻՔ անձանց հետ
- Համագործակցել, հանդիպումներ կազմակերպել և ներկայացնել առաջարկներ շահագրգիռ կողմերի ու թիրախ խմբերի հետ՝ ջատագովելու «Իրավահավասարության ապահովման» օրենքի ընդունումը, ՀՀ քրեական օրենսգրքում ՍԿԳԻ որպես պաշտպանված հատկանիշներ
- Համագործակցել, հանդիպումներ կազմակերպել և ներկայացնել առաջարկներ շահագրգիռ կողմերի և թիրախ խմբերի հետ՝ ջատագովելու գենդերի իրավական ճանաչման իրավակարգավորումների ընդունումը
- Համագործակցել, հանդիպումներ իրականացնել և ներկայացնել առաջարկներ` օրինականացնելու սեքս աշխատանքը (սեքս աշխատողների նկատմամբ վարչական տուգանքի վերացնելու համար)
- Համագործակցել ՄԻՊ-ի հետ՝ ՍԿԳԻ պայմանավորված ատելության հիմքով հանցագործությունների, դրանց կանխարգելման և հանրության շրջանում հանդուրժողականության տարածման նպատակով