
Վերադարձի և չեղարկման պայմաններ

1․Նվիրատվության վերադարձի պայմաններ
Վճարողը իրավունք ունի վճարումը կատարելուց հետո եռօրյա ժամկետում հրաժարվելու վճարումից և դիմել Կազմակերպությանը՝ գումարը հետ ստանալու խնդրանքով: Դիմումը պետք է ներկայացվի կազմակերպության պաշտոնական էլեկտրոնային հասցեյին rightsidengi@gmail.com՝ կցելով կատարված վճարման անդորրագիրը, վճարողի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը և բանկային հաշվի տվյալները, որին պետք է փոխանցվի գումարը։ Կազմակերպությունը դիմումը ստանալուց
հետո տասնօրյա ժամկետում վերադարձնում է գումարը վճարողին։
2.Նվերների փոփոխության պայմաններ
«Պարգեւիր ժպիտ» բաժնից կատարված նվերների փոփոխությունը հնարավոր է 14 օրվա ընթացքում: Փոփոխության համար անհրաժեշտ է կապ հաստատել ադմինիստրացիայի հետ՝ նշված ժամկետի ընթացքում։
3.Վերադարձի ժամկետներ և գործընթաց
Դիմումների հիման վրա գումարի վերադարձը կատարվում է տաս աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարման սկզբնաղբյուրին փոխանցման եղանակով: Ադմինիստրացիան անհրաժեշտության դեպքում կարող է կապ հաստատել օգտատիրոջ հետ՝ վերադարձի գործընթացի հետ կապված մանրամասները ճշտելու նպատակով:
4.Հրաժարման պայմաններ
Նվիրատուն իրավունք ունի վճարում կատարելուց հետո եռօրյա ժամկետում հրաժարվել վճարումից՝ տրամադրելով համապատասխան փաստաթղթերը՝ ներառյալ վճարման անդորրագիրը, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև բանկային հաշվի տվյալները, որտեղ պետք է փոխանցվի գումարը:
5.Խնդիրների և դիմումների լուծում
Յուրաքանչյուր դիմում և խնդրանք ուսումնասիրվում է սահմանված կարգով՝ ապահովելու համար օգտատիրոջ իրավունքները և կազմակերպության հետ փոխհարաբերությունների անխափան ընթացքը: