Մեր մասին

Մեր մասին
Մեր մասին

Նվիրաբերելով դուք դառնում եք ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ մարդկանց կյանքի և իրավունքի պաշտպանության համախոհ

Մեր մասին

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Տրանս և սեքս աշխատողների առաջին և առաջատար համայնքային կազմակերպությունն է Հայաստանում և տարածաշրջանում:

Կազմակերպությունը հիմնադրվել է 2016 թվականի հունվարի 25-ին Տրանս ակտիվիստների կողմից և դրանից ի վեր ուղղել է իր ջանքերը Տրանս, ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների համայնքների իրավունքների պաշտպանությանը և առողջության ապահովմանը, քաղաքականության բարեփոխումների ջատագովությանը և համայնքների տեսանելիությունն ու մոբիլիզացիայի բարձրացնելուն:

«Իրավունքի կողմ»-ը համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ առաջ քաշելով Տրանս ԼԳԲԻՔ համայնքի բազմաթիվ հարցեր, ինչը նպաստել է Հայաստանում Տրանս և ԼԳԲԻՔ իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթացին: Կազմակերպության ջանքերով 2018 թվականին ՀՀ-ում փոխվեց անվանափոխության պրակտիկան՝ էական առաջընթաց Տրանս համայնքի իրավունքների պաշտպանության համար։ Վերջին ութ տարիների ընթացքում «Իրավունքի կողմ» ՀԿ-ն հավատարիմ է մնացել տրանս և սեքս աշխատող, ինչպես նաև ԼԳԲԻՔ ակտիվիստներին հզորացնելու իր պատրաստակամությանը՝ տրամադրելով նրանց գիտելիքներ, հմտություններ և գործիքներ՝ պաշտպանելու իրենց իրավունքները և իրականացնելու շահերի պաշտպանությունն հանուն սոցիալական փոփոխությունների: Կազմակերպությունը համայնքի անդամներին տրամադրում է իրավաբանական և հոգեբանական ծառայություններ, փոքր դրամաշնորհներ, կրթական հնարավորություններ, ինչպես նաև ճգնաժամային սոցիալական աջակցություն:

9 տարի Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատողների կողքին

2880

+

Իրավական աջակցություն

2200

+

Կարողությունների զարգացում

4800

+

Առողջության պահպանում

28800

+

Ապահով տարածքի տրամադրում

1500

+

Սոցիալական օգնություն

12

+

Դրամաշնորհների տրամադրում

Մեր առաքելությունը

 

Արձագանքել տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների առջև ծառացած մարտահրավերներին՝ շահերի պաշտպանության, տեսանելիության բարձրացման, զարգացման և աջակցման ծրագրերի միջոցով։

 
Մեր տեսլականը

Մեր տեսլականը

Գենդերային արդարության վրա հիմնված հասարակություն,

որտեղ տրանսգենդեր անձինք և սեքս աշխատողները պաշտպանված են

ու ապրում են բարօրության մեջ։

Մեր արժեքները

Մեր արժեքները

  • Զգայունություն
  • Ժողովրդավարություն
  • Ինտերսեկցիոնալություն
  • Հաշվետվողականություն
  • Հասանելիություն