Առողջապահական
Առողջապահական

«Իրավունքի կողմ» ՀԿ-ի ռազմավարական նպատակներից մեկն է Տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող անհատների համար առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար կազմակերպությունը ունի մի շարք առաջնահերթություններ, որոնցից են կանխարգելել ՄԻԱՎ/ՁԻԱՀ/ՍՃՓՎ տարածումը, բարձրացնել համայնքների ներկայացուցիչների մոտ իրազեկվածության մակարդակը սեռական, վերարտադրողական և հոգեբանական առողջության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ, բարձրացնել բժկակական ծառայություններ մատուցող մասնագետների շրջանում տրանսգենդեր անձանց հետ աշխատելու էթիկան և խթանել ճիշտ տերմինաբանության կիրառումը, կատարել մշտադիտարկում, ուսումնասիրություններ, և հարցումներ Հայաստանում տրանս ԼԳԲԻՔ և սեքս աշխատող համայնքների բարեկեցության և անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ։

Վերը նշված նպատակներին հասնելու նպատակով «Իրավունքի կողմ» ՀԿ-ն տրամադրում է հետևյալ ծառայությունները՝

  • Առանձին և խմբակային առողջապահական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ՝ թեժ գծի միջոցով և առցանց;
  • Ինքնաաջակցման և աջակցման խմբակներ ստեղծում;
  • Հավասարը-հավասարի մեթոդով կրթություն և խորհրդատվություն;
  • Աութրիչ աշխատանք;
  • Ապահով սեքսի համար նախատեսված փաթեթների տրամադրում,
  • Սեռավարակների թեսթավորում;
  • Տեղեկատվական և կրթական միջոցառումների կազմակերպում, 
  • Կրթական նյութերի հրապարակում, 
  • Թեմատիկ հարցումներ և հետազոտություններ;
  • Թեմատիկ սոցիալական ֆիլմերի քննարկումներ: 

Թեստավորումները և սեքս աշխատանքի համար նախատեսված փաթեթների տրամադրումը կազմակերպությունը իրականացնում է փուլային եղանակով՝ ըստ համապատասխան ծրագրերի առկայության և այդ մասին ծանուցում է կազմակերպության սոցիալական մեդիայի հարթակներով: 
 

Կիսվել