Ավազակություն գործած անձինք հայտնաբերվել են

2025 թվականի հունիսի 10-ին տրանս անձ Հ. Ա.-ն դիմել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և հայտնել, որ նախորդ օրը՝ գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, իրեն Երևանի «Անգլիական այգում» հարձակման է ենթարկել մի խումբ անհայտ անձինք՝ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Վերջիններս նրան ենթարկել են բռնության, հափշտակել նրա պայուսակը, բջջային հեռախոսը և դրամական միջոցները։ Դեպքի վերաբերյալ Հ. Ա.-ն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 252-րդ հոդվածի 1-ին մասով։

Կազմակերպության փաստաբանը անմիջապես ներգրավվել է որպես տուժողի լիազոր ներկայացուցիչ։ Տուժողը և նրա ներկայացուցիչը մասնակցել են մի շարք քննչական գործողությունների։

Ձեռնարկված քննության և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են հանցագործություն կատարած 4 անձինք, ովքեր դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Եվս մեկ անձ այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Նախաքննությունը շարունակվում է։

30-07-2025
Կիսվել