Սեպտեմբերյան հանդիպումներ մեր համայնքում

Սույն թվականի սեպտեմբերին մեր համայնքային տարածքում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն տվեցին ԼԳԲՏԻՔ+ համայնքի անդամներին հավաքվել, կիսվել իրենց փորձառություններով և ներգրավվել կարևոր քննարկումների մեջ։

Առաջին հանդիպումը կենտրոնացած էր ընտանեկան բռնությունը կանխարգելելու միջոցների վրա։ Հանդիպման ընթացքում համայնքի անդամներից մեկը կիսվեց իր անձնական պատմությամբ՝ ներկայացնելով այն սպառնալիքները և դժվարությունները, որոնց միջով անցել է վտանգավոր միջավայրից դուրս գալու ընթացքում։ Նրա պատմությունը ընդգծեց դիմադրողականությունն ու այն ներքին ուժը, որը կարող է ծնվել նույնիսկ ամենադժվար իրավիճակներում։ Մասնակցողները քննարկեցին, թե ինչպես ճանաչել բռնության նախանշանները, որտեղ դիմել աջակցության և ինչ անվտանգության պլան ունենալ։ Հանդիպման նպատակն էր ոչ միայն տրամադրել օգտակար գիտելիքներ, այլև խթանել համայնքի ինքնավստահությունն և ոգևորությունը։ Միջոցառմանը մասնակցեցին 10 ԼԳԲՏԻՔ+ անդամներ, ովքեր ակտիվորեն մասնակցեցին քննարկմանը՝ կիսելով իրենց փորձառություններով, խորհուրդներ առաջարկելով և միասնական ուժ գտնելով դժվարությունները հաղթահարելու համար։

Հաջորդ հանդիպումը նվիրված էր «Sovereignty As a Structure of Feeling: The Homosexual within Post-Cold War Armenian Geopolitics» գրքի ընթերցմանը և քննարկմանը։ Հանդիպման 9 ԼԳԲՏԻՔ+ մասնակիցները ներգրավվեցին ակտիվ զրույցի մեջ՝ քննարկելով ինքնիշխանության, ինքնության և պատկանելության թեմաները։ Մասնակիցները վերլուծեցին, թե ինչպես պատմական և արդի քաղաքական կառուցվածքները ազդում են ԼԳԲՏԻՔ+ անձանց փորձառությունների վրա և քննարկեցին դրանց ավելի լայն սոցիալական իմաստը։ Քննարկումը թույլ տվեց մասնակիցներին ավելի լավ հասկանալ ինքնության և հասարակության հարաբերությունները և խրախուսեց մտավոր ակտիվություն ու քննադատական մտածողություն։

Սեպտեմբերն ավարտվեց Բի տեսանելիության օրվա նշումով, որի նպատակն էր բարձրացնել իրազեկությունը բիսեքսուալ անձանց փորձառությունների մասին։ Միջոցառմանը մասնակցեցին 12 ԼԳԲՏԻՔ+ անդամներ, որոնց համար կազմակերպվեց նաև The Half of It ֆիլմի ցուցադրություն։ Ֆիլմի դիտումն ու քննարկումը հնարավորություն տվեց մասնակիցներին խորհել ինքնության, ընդունման և անձնական աճի թեմաների շուրջ։ Մասնակիցները կիսվեցին իրենց մտքերով և արձագանքներով՝ ստեղծելով ջերմ, ներառական և աջակցող միջավայր։ Միջոցառման ընթացքում ոչ միայն նշեցինք բիսեքսուալ անձանց տեսանելիությունը, այլև ընդգծեցինք անվտանգ և բաց քննարկումների համար նախատեսված տարածքների կարևորությունը համայնքում։

Ընդհանուր առմամբ, մեր միջոցառումների շնորհիվ համատեղեցինք ԼԳԲՏԻՔ+ անձանց կրթությունը, անձնական պատմությունները լսելի դարձնելը և մշակութային մասնակցությունը։

02-10-2025
Կիսվել