Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանություն և աջակցություն

Սեքս աշխատողների իրավունքների պաշտպանություն և աջակցություն

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝

  • Իրականացնել դասընթաց «Իրավական գիտելիքներ և ինքնապաշտպանություն» թեմայով, որի նպատակն է սեքս աշխատողներին տրամադրել իրենց իրավունքների պաշտպանության, անձնական անվտանգության ռազմավարությունների և ինքնապաշտպանության հմտությունների վերաբերյալ հիմնարար գիտելիքներ։

 

  • Իրականացնել դասընթաց «Թվային անվտանգություն և գաղտնիություն» թեմայով, որի նպատակն է մասնակիցներին տրամադրել կիբերանվտանգության հիմնական գիտելիքներ, անձնական և գաղտնի տեղեկատվության պաշտպանության հմտություններ, ինչպես նաև թվային միջավայրում հոգեկան և ֆիզիկական անվտանգության պահպանման միջոցներ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն, թե ինչպես պաշտպանվել զեղծարարություններից և կիբերհանցագործություններից, որոնք հաճախ ուղղված են նրանց նկատմամբ՝ տեղեկատվության և կրթության պակասի պատճառով։

 

  • Իրականացնել համայնքային հանդիպումներ կազմակերպության կոնֆերանս սրահում, որոնք կդառնան անվտանգ տարածք, որտեղ սեքս աշխատողները կկարողանան կիսվել իրենց կյանքում հանդիպած դժվարությունների, բռնությունների և խտրականության դեպքերի մասին։ Այս հանդիպումները հնարավորություն կտան մասնակիցներին ստանալ իրավաբանի և հոգեբանի աջակցություն, ինչպես նաև շարունակել կրթությունը մարդու իրավունքների, անձնական անվտանգության և ինքնապաշտպանության վերաբերյալ։ Նախաձեռնությունը միաժամանակ կնպաստի համայնքային կապերի ամրապնդմանը և փոխաջակցության մշակույթի ձևավորմանը։

Տևողությունը՝

747 օր

Սկիզբ՝

2024-12-15

Ավարտ՝

2026-12-31

Կարգավիճակ՝

Ընթացիկ

Այս ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում սեքս աշխատողների իրավունքների, անվտանգության և բարեկեցության մակարդակը՝ հմտությունների զարգացման, համայնքային ներգրավվածության և պաշտպանական նախաձեռնությունների միջոցով։
 

Կիսվել