

Կենսագրություն
Ա․ Ա․-ն Իրավունքի Կողմ ՀԿ-ի թիմին միացել է 2018 թվականից, որպես ֆինանսական ղեկավար։ Նա պատասխանատու է կազմակերպության ֆինանսական հաշվետվողականության, բյուջեի պլանավորման, դրամաշնորհային և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման, ինչպես նաև օրենսդրական պահանջներին համապատասխան ֆինանսական գործընթացների ապահովման համար։
Ա․ Ա․-ն ունի 13 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական և հաշվապահական ոլորտում։
Ունենալով աուդիտորի մագիստրոսի աստիճան շարունակում է մասնագիտական զարգացումը՝ մասնակցելով վերապատրաստումների, սեմինարների և շարունակական կրթության ծրագրերի՝ նպատակ ունենալով առավել արդյունավետ իրականացնել ֆինանսական հաշվետվողականության և վերահսկողության գործառույթները։