

Կենսագրություն
Ա․ Ջ․-ն մարդու իրավունքների և քաղաքականության մշակման փորձագետ է, ով ունի ավելի քան 8 տարվա աշխատանքային փորձ՝ խտրականության դեմ պայքարի, հավասարության և սոցիալական արդարության խթանման ոլորտներում: Ա․ Ջ․-ն համագործակցել է բազմաթիվ ազգային և միջազգային կազմակերպությունների հետ՝ ղեկավարելով նախաձեռնություններ, որոնք ուղղված են մարդու իրավունքներին առնչվող խնդիրների լուծմանը, ներառյալ գենդերային բռնությունը, ատելության խոսքը, ատելության հիմքով հանցագործությունները և խոցելի համայնքների իրավունքները:
Որպես Իրավունքի կողմ ՀԿ-ի ծրագրերի ղեկավար՝ Ա․ Ջ․-ն առանցքային դեր է խաղում կազմակերպության ջատագովության աշխատանքներում՝ Հայաստանում տրանսգենդեր և ԼԳԲԻՔ անձանց իրավունքների առաջխաղացման համար: Նա ղեկավարում է սոցիալական փոփոխություններ խթանող ծրագրերը՝ առաջ մղելով խոցելի խմբերի ներառումը քաղաքական քննարկումների ընթացքում: Ա․ Ջ․-ի պարտականությունները ներառում են ֆոնդահայթայթման ռազմավարությունների մշակումը, հիմնական ծրագրերի կառավարումը, ազգային ու միջազգային շահագրգիռ կողմերի հետ ռազմավարական գործընկերությունների ամրապնդումը՝ աջակցության ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով:
Ա․ Ջ․-ն, ակտիվորեն ներգրավված լինելով ՀԿ-ի ադվոկացիոն աշխատանքներում, նպաստում է ԼԳԲՏԻՔ անձանց համար իրավական և հասարակական բարեփոխումներին: Նա ակտիվ մասնակցում է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի հետ հանդիպումներին, որպեսզի բարձրաձայնի տրանսգենդեր և ԼԳԲԻՔ համայնքների առջև ծառացած համակարգային խոչընդոտները: Նրա աշխատանքը հիմնված է ինտերսեկցիոնալ ֆեմինիստական մոտեցման վրա:
Ա․ Ջ․-ի գործառույթները ներառում է նաև քաղաքականությունների մշակումը՝ խոցելի խմբերի համար իրավական պաշտպանության բարելավման նպատակով: Նրա ջատագովությունը ներառում է մարդու իրավունքների խախտումների մասին իրազեկման բարձրացումը և սոցիալական արդարության խթանումը:
Ա․ Ջ․-ն ունի մարդու իրավունքների և եվրոպագիտության մագիստրոսի աստիճան և բազմաթիվ միջազգային սերտիֆիկատներ՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և առաջնորդության զարգացման ոլորտներում: Ա.Ջ.-Ն իրականացրել է մի շարք հետազոտություններ խոցելի խմբերի քաղաքացիական մասնակցության, միգրացիոն քաղաքականության, ԼԳԲՏԻՔ իրավունքների վերաբերյալ:
Էլ հասց: fundraising.rightsidengo@gmail.com