
Աշխատանքի հայտարարություն/ադմինիստրատիվ մենեջեր

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Ադմինիստրատիվ մենեջերի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-19:00
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Ապահովել գնման գործընթացների և ընթացակարգերի ժամանակին կազմակերպումը և համապատասխանելիությունը, իրականացումը՝ գործատուի և դոնոր կազմակերպությունների պահանջներին համապատասխան,
- Ուսումնասիրել և վերլուծել պահանջվող ապրանքների գծով արտաքին շուկան և շուկայական գները, կազմել հարցումներ և ձևակերպել պատվերներ,
- Իրականացնել մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն, վարել բանակցություններ մատակարարների հետ՝ համաձայնեցնելով կազմակերպության ղեկավարի հետ։ Իրականացնել և վերահսկել մատակարարվող ապրանքների գների, ժամկետների, պայմանագրի այլ կետերի շուրջ բանակցային գործընթացները,
- Կազմել գնումների պլանը՝ համապատասխանեցնելով ղեկավարի հետ,
- Կազմակերպել ուղևորափոխադրումները և/կամ բեռնափոխադրումները,
- Պատրաստել ընթացիկ և/կամ այլ համապատասխան փաստաթղթեր, և իրականացնել սույն պաշտոնից բխող այլ աշխատանքներ,
- Կրել պատասխանատվություն կազմակերպության գույքի պահպանման նկատմամբ,
- Իրականացնել ադմինիստրատիվ-վարչարարական աշխատանքներ, փաստաթղթավորում և պահպանում, արխիվացում,
- Կազմակերպել կազմակերպության կոմունալ ծառայությունների վճարման գործընթացները,
- Գույքագրել կազմակերպության ապրանքները,
- Պլանավորել և կազմակերպել ժողովներ,
- Գրանցել աշխատաժամանակը, հաշվարկել ամսական ժամաքանակը,
- Վերահսկել կազմակերպության տեխնիկական անխափան աշխատանքը, հետևել անվտանգությանը և պահպանել բոլոր նորմերը,
- Կարողանալ արագ որոշումներ կայացնել կրիտիկական իրավիճակներում և լիարժեք պատասխանատվություն կրել ընդունված որոշումների արդյունքների համար,
- Հետևել աշխատանքի պաշտպանության ստանդարտներին, հրդեհային անվտանգության կանոններին, սանիտարական ստանդարտներին,
- Կադրերի հետ աշխատելիս օգտագործել հոգեբանության և մասնագիտական էթիկայի հիմունքները, լինել գենդերազգայուն և ունենալ ԼԳԲՏԻՔ անհատների հետ աշխատելու փորձ,
- Պահպանել կազմակերպության կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները,
- Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- MC Office-ի իմացություն,
- Հայերենի և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,
- Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- Աշխատանքի պլանավորման հմտություններ,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև 2024թ․-ի ապրիլի 1-ը՝ նամակի վերնագրում նշելով «Ադմինիստրատիվ մենեջեր»:
Մարտ 19, 2024 Հայաստան Երևան
19-03-2024