Աշխատանքի հայտարարություն/ համայնքային պատասխանատու

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Համայնքային պատասխանատուի թափուր հաստիքի մրցույթ:

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ,  12:00-18:00

Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)

Փորձաշրջան՝ 1 ամիս

Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

  • կազմակերպել Տրանս և ԼԳԲԻՔ անձանց համար հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, ինչպես օնլայն, այնպես էլ գրասենյակի տարածքում,
  • մշտական կապ պահպանել կազմակերպության և համայնքի ներկայացուցիչների միջև,
  • կազմել ամսական և տարեկան հաշվետվություններ,
  • մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին,
  • իրականացնել գրասենյակի հեռախոսավարությունը, պատասխանել նամակներին,
  • ճշտել գրասենյակ այցելած շահառուների այցի նպատակը, տրամադրել նրանց անհրաժեշտ տեղեկատվություն, այցելուներին գրանցել մատյանում,
  • գրանցել շահառուների առաջարկությունները, բողոքները և ներկայացնել դրանք համապատասխան ստորաբաժանումներ,
  • մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին,
  • հետևել գրասենյակային սարքավորումների և գույքի վիճակին և ապահովում է անխափան աշխատանք,
  • կազմակերպել գրասենյակի տնտեսական, վարչական գնումների հետ կապված աշխատանքները, 
  • պահպանել կազմակերպության  կանոնադրության և ներքին կարգապահական կանոնների սահմանված պահանջները,
  • կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

MC Office-ի իմացություն,

Միջանձնային հարաբերությունների, հեռախոսավարության և գրասենյակային էթիկետի տիրապետման բարձր մակարդակ,

Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

Աշխատանքի պլանավորման հմտություններ,

Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություն։

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail հասցեին մինչև ս.թ. Մայիսի 31-ը՝  նամակի վերնագրում նշելով «Համայնքային պատասխանատու»

05-05-2025
Կիսվել