
Աշխատանքի հայտարարություն/ Ծրագրերի օգնական

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է Ծրագրերի օգնականի թափուր հաստիքի մրցույթ:
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 12:00-18:30
Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)
Փորձաշրջան՝ 1 ամիս
Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝
- Աջակցել կազմակերպության ընթացիկ ծրագրերի գործողություններին և իրականացմանը` կատարելով ծրագրերի ղեկավարի և կազմակերպության ղեկավարի հանձնարարությունները։
- Պատասխանատու լինել ծրագրերի գործողություններից բխող աշխատանքների պլանավորման, իրականացման համար, կազմել գործողություններից բխող աշխատանքային պլաններ։
- Ծրագրերի ղեկավարի հանձնարարությամբ համակարգել ծրագրերի գործողությունների համապատասխան բաղադրիչները։
- Տեղեկացնել ծրագրերի ղեկավարին ծրագրային արդյունքներին վերաբերող բոլոր հնարավոր ռիսկերի և խոչընդոտների մասին։ Պատրաստել կատարած աշխատանքների մասին ծրագրային հաշվետվություններ։
- Ծրագրերի ղեկավարի համաձայնությամբ ներկայացնել կազմակերպությունը և ծրագրերը՝ տարբեր հանդիպումների և համաժողովների ժամանակ։
- Ծրագրի ղեկավարին պրակտիկ աջակցություն ցուցաբերել ծրագրի բոլոր գործողությունների ամենօրյա իրականացման ընթացքում:
- Կազմակերպել, ներկայացնել և պահպանել ծրագրի ընթացիկ փաստաթղթաշրջանառությունը:
- Մշակել և խթանել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կազմակերպության գործընկերների և գործընկեր կառույցների միջև, ինչպես նաև շահառուների հետ, ստեղծել և պահպանել համագործակցային ներդաշնակ մթնոլորտ:
- Կազմել հանդիպումների ու ժողովների արձանագրություններ։ Կազմել հանդիպումների ու ժողովների օրացուցային պլաններ` կիրառելով առցանց գործիքներ։
- Ներգրավվել կազմակերպության համար այդ պահին առաջնահերթ համարվող ծրագրերում՝ համակարգման, ադմինիստրատիվ աշխատանքների ու բովանդակային նյութեր ստեղծելու նպատակով։
- Նպաստել կազմակերպության գործունեության սահուն, անխափան ու պրոֆեսիոնալ աշխատանքին՝ ապահովելով աշխատանքների բարձր որակ, վերջնաժամկետների նկատմամբ հարգանք, հանձնարարությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
- Մասնակցել շաբաթական աշխատանքային հանդիպումներին, սեմինարներին։
- Մասնակցել կազմակերպության ռազմավարական և կազմակերպչական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը, դրանց լուծումներ տալու աշխատանքներին։
- Կատարել կազմակերպության նախագահի կողմից տրված այլ հանձնարարություններ:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝
- Բարձրագույն կրթություն՝ կառավարման, հաղորդակցության կամ համանման ոլորտներում։
- Նվազագույնը 2տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝ նախագծերի, ծրագրերի համակարգման ոլորտում։
- Գրավոր և բանավոր հայերենի և անգլերենի իմացություն։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբունքներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- ԼԳԲՏԻՔ անձանց հետ հաղորդակցման գերազանց հմտություններ, կազմակերպության արժեքներին համապատասխանություն՝ բացառելով տրանսֆոբիան և հոմոֆոբիան։
- MC Office-ի իմացություն,
- Առաջադրված խնդիրները/նպատակները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու հմտություններ։
Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail.com էլ․ հասցեին մինչև ս.թ. Փետրվարի 15-ը՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրերի օգնական»:
Հունվար 17, 2023 Հայաստան Երևան
17-01-2024