Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 13-ին ԱԺ ելույթում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղմկահարույց «Մել» ֆիլմին, մասնավորապես նշելով․ 

«Թույլ չեմ տալու ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ. Դալուզյանը իմ անձնական պաշտպանության ներքո է» ։

«Եվրոպայի եռակի չեմպիոնը հանրության արձագանքի պատճառով հասել է ինքնասպանության եզրին.» ։

«Երբ մարդը պոպուլյար ծիծակ կոշիկ է հագնում, իրա հետ խնդիր չունենք, երբ խնդիր ունի, տառապանք ունի, խաչ ենք քաշում իրա վրա» ։

«Սա լափամանից զրկվածների էժանագին պրոպագանդա է, լափը չկա, նրանց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են» ։

«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն ողջունում է ՀՀ վարչապետի այս ելույթն ու կառավարության ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների բարձրացմանը միտված բանավեճերը ԱԺ-ում։

Այնուամենայնիվ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը ԻԿՀԿ թիմը շարունակելու է հետևողական լինել կառավարության հետագա աշխատանքներին և աչալրջորեն հետևելու է պետական պաշտոնյաների յուրաքանչյուր ելույթին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության որոշմամբ ՀՀ կառավարությունը 20 մլն դրամի չափով ֆինանսավորում է հատկացրել «Մել» Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանմանը, որը դարձել էր հանրային լայն քննարկումների առարկա, որոշ ազգայնական և ծայրահեղական խմբավորումներ կազմակերպել էին հանրահավաքներ, բողոքի ակցիաներ և հանդես էին եկել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով։

Ելույթն ամբողջությամբ դիտելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ։

Աղբյուրը՝  Ազատւթյուն ռադիոկայան

14-11-2019
Կիսվել