Դասընթաց սկսնակ ինֆլուենսերների համար

2024 թվականի դեկտեմբերին Ծաղկաձորում անցկացվեց չորսօրյա դասընթաց, որը նախատեսված էր ԼԳԲՏԻՔ+ ինֆլուենսերների համար, որը կազմակերպվել էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից՝ «Արտեմիս դաշինք» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում սոցիալական մեդիայում ԼԳԲՏԻՔ+ համայնքի վերաբերյալ դրական պատմույթների հասանելիության խթանում» ծրագրի շրջանակում։

Դասընթացին մասնակցում էին 12 ԼԳԲՏԻՔ+ ինֆլուենսերներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից: Դասընթացի նպատակն էր հզորացնել և բարձրացնել մասնակիցների մեդիագրագիտության մակարդակը, զարգացնել սոցիալական մեդիայի արդյունավետ օգտագործման ռազմավարությունների մշակման հմտությունները և աջակցել նրանց՝ սոցիալական մեդիայում ազդեցիկ և արդյունավետ ներկայություն ունենալու գործում:

Ռազմավարական հաղորդակցության մասնագետ Նարինե Եգանյանը խոսեց ռազմավարական հաղորդակցության, հաղորդակցության բաղադրիչների, թիրախային լսարանների համար բովանդակության ստեղծման, գենդերային ապատեղեկատվության, տեղեկատվական մանիպուլյացիաների, ինչպես նաև ատելության խոսքի և տրոլլինգի դեմ պայքարի մեխանիզմների մասին՝ ներգրավելով մասնակիցներին գործնական աշխատանքների և քննարկումների մեջ։ Լիլիթ Մարտիրոսյանը խոսեց սեռակնական հմտություններ, որոնք անմիջապես կիրառում են սոցիալական մեդիայի իրենցաշխատանքներում, յուրաքանչյուր մասնակից մշակեց մեկամսյա գործողությունների պլան, որը ներառում է իրենց լսարանների հետ ակտիվ հաղորդակցություն, ԼԳԲՏԻՔ+ համայնքի վերաբերյալ դրական պատմույթների ձևավորում և կեղծ տեղեկատվության դեմ պայքար, մասնակիցները հանդիպումից հետո սոցիալական մեդիայում իրականացնում են ակտիվ արշավներ՝ օգտագործելով լուսանկարներ, տեսանյութեր և այլ բազմաբնույթ բովանդակություն։

Տեսազանգի միջոցով դասընթացին միացավ և մասնակիցներին ողջունեց «Արտեմիս դաշինք» ծրագրի հայաստանյան ղեկավար Էլեն Գրիգորյանը, ով ներկայացրեց ծրագրի նպատակները, գործողությունների հիմնական ուղղությունները և անդրադարձավ գենդերային և ինքնության հիմքով ապատեղեկատվությանը։ Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Էլեն Գրիգորյանին արժեքավոր տեղեկատվության և նմանատիպ հնարավորությունների համար, որոնք նպաստում են իրենց հմտությունների և գիտելիքների զարգացմանը։

Մեջբերում մասնակիցների խոսքերից.

  • «Այս դասընթացը բացահայտեց, թե ինչպես կարելի է մշակել ռազմավարություն՝ սոցիալական մեդիայի ազդեցությունն առավելագույնս մեծացնելու համար։ Ես հատկապես կարևորեցի բովանդակության ստեղծման սեսիաները»։
  • «Լիլիթ Մարտիրոսյանի դասընթացը շատ օգտակար էր։ Այն ինձ ստիպեց մտածել իմ անվտանգության ապահովման քայլերի մասին, որոնք անտեսում էի մինչ հիմա»։
  • «Երբևէ չէի մասնակցել այսպիսի դասընթացի։ Նարինե Եգանյանը որպես փորձագետ տվեց այնպիսի տեղեկություն, որը ես չգիտեի։ Այս դասընթացը ինձ վստահություն տվեց և բացահայտեց սոցիալական մեդիայի ճիշտ օգտագործման հնարավորությունները»։
  • «Ամենակարևորն այն էր, որ ես գտա գործընկերներ, որոնց հետ կարող եմ կիսվել իմ գաղափարներով և ստանալ աջակցություն՝ ավելի լայն լսարանների հասնելու համար»։

Դասընթացի արդյունքները.

Մասնակիցները ձեռք բերեցին գործնական հմտություններ, որոնք կիրառում են սոցիալական մեդիայի իրենց աշխատանքներում, յուրաքանչյուր մասնակից մշակեց մեկամսյա գործողությունների պլան, որը ներառում է իրենց լսարանների հետ ակտիվ հաղորդակցություն, ԼԳԲՏԻՔ+ համայնքի վերաբերյալ դրական պատմույթների ձևավորում և կեղծ տեղեկատվության դեմ պայքար: Մասնակիցները հանդիպումից հետո սոցիալական մեդիայում իրականացնում են ակտիվ արշավներ՝ օգտագործելով լուսանկարներ, տեսանյութեր և այլ բազմաբնույթ բովանդակություն։

Այս դասընթացը կարևոր քայլ էր ԼԳԲՏԻՔ+ համայնքի ձայների ուժեղացման և սոցիալական մեդիայի միջոցով դրական փոփոխությունների խթանման համար։

Հավելենք, որ սույն ծրագրի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մշակել է «Սկսնակ ինֆլուենսերների համար հայկական համատեքստում գենդերային ինքնության և սեռական կողմնորոշման շուրջ այլընտրանքային նարատիվների ստեղծման վերաբերյալ» ուղեցույց, որն աջակցում է ԼԳԲՏԻՔ+ և համայնքի համակիր սկսնակ ինֆլուենսերներին՝ ստեղծելու բովանդակություն սոցիալական մեդիայի իրենց էջերում և դրանով նպաստելու համայնքի ներկայացուցիչների տեսանելիության բարձրացմանը՝ նվազեցնելով ԼԳԲՏԻՔ+ համայնքի թիրախավորման, խարանի և խտրականության ենթարկվելու և ոչ բավարար իրազեկվածության և դրանից բխող թյուրընկալումների պատճառով թեման մանիպուլացնելու վտանգները։

20-01-2025
Կիսվել