
Եռօրյա հանգիստ «Իրավունքի կողմ» -ի ՀԿ աշխատակազմի և խորհրդի անդամների համար

Աշխատակազմի, խորհրդի և ակտիվիստների «մասնագիտական այրումը» կանխարգելելու նպատակով՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն փետրվարին կազմակերպել էր եռօրյա արտագնա վերականգնողական միջոցառում՝ կազմակերպության՝ թվով ինը աշխատակիցների և խորհրդի անդամների համար։ Միջոցառումը ֆինանասավորվել էր «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՅՐԵՔՍ Եվրոպայի (ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») և «Մարդու իրավունքների տուն Երևանի» (ՄԻՏ Երևան) կողմից՝ Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
Միջոցառումը նպատակ էր հետապնդում խթանել ակտիվիստների և իրավապաշտպանների ինքնախնամքի և հուզական ներդաշանակության կայունացումը՝ զբաղվելով յոգայով և ինքնախնամքով ապահովելով հանգիստ մթնոլորտում միջանձնային քննարկումների իրականացում հետևյալ թեմաներով՝
- Ակտիվիստների հանգստի կազմակերպում՝ մասնագիտական այրման կանխարգելման նպատակով։
- Հուզական, հոգեկան և հոգևոր հավասարակշռության և ներդաշնակության ապահովում։
- Աշխատանքի և անձնական կյանքի սահմանների գծում։
- Ազատ ժամանակի և հանգստի ճիշտ կառավարում։
- Աշխատանքային պայմանների բարելավում և հստակեցում։
- Մոտիվացիա և կենտրոնացում աշխատանքի և հանգստի վրա։
- Ակտիվիստների մասնագիտական այրման կանխարգելման քաղաքականության վերաբերյալ քննարկում։
Նշենք, որ հիմնադրման օրվանից կազմակերպությունն աշխատում է գերծանրաբեռնված, կազմակերպության աշխատակիցները համայնքի խնդիրները հաճախ ընդունում են անձնական և անգամ հանգստի համար նախատեսված ժամանակը փորձում ծախսել դրանց լուծման վրա։ Հաշվի առնելով, որ կազմակերպությունը ներկայացնում է տրանս և սեքս աշխատող համայանքների շահերը՝ կազմակերպության ակտիվիստները հաճախ իրենք են հայտնվում խարանի և խտրականության թիրախում։ Ակտիվիստներից շատերի մոտ նկատվում էին հուզական անհավասարակշռության և նյարդային անկայուն վիճակ, ոմանք անգամ պարբերաբար այցելում էին բժիշկների և հոգեբանների։
Վերականգնողական այս միջոցառումը հնարավորություն ընձեռեց կազմակերպությանն առավել մոտիվացված շարունակել իր աշխատանքերը և նոր ուժերով առաջ մղել տարվա սկզբին հաստատված հնգամյա ռազմավարական և շահերի պաշտպանության պլանները։
Աշխատանքային ծանր, վտանգավոր և գերլարված իրավիճակով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում որոշվեց, որ նմանօրինակ կանխարգելիչ և վերականգողական միջոցառումներ պետք է կազմակերպվեն տարեկան 2 անգամ՝ հաշվի առնելով կազմակերպության առջև ծառացած խնդիրներն ու գերծանրաբեռնվածությունը։ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն հայտնում է իր երախտագիտությունն ԱՅՐԵՔՍ Եվրոպային (ներկայումս «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա») և Մարդու իրավունքների տուն Երևանին (ՄԻՏ Երևան,) Եվրոպական միության կողմից (ԵՄ) ֆինանսավորվող «COVID-19․ Քաղաքացիական հասարակության ճկունություն և կայունություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ին նման աջակցություն ցուցաբերելու համար։
Այն հնարավորություն տվեց կազմակերպությանը վերանայելու և վերագնահատելու կազմակերպության մարդկային ռեսուրսների կառավարումը, աշխատելաոճը, վերականգնվելու և լիարժեքորեն վերադառնալու աշխատանքի՝ նոր ձեռքբերումների և հաջողությունների համար՝ ի շահ սեքս աշխատողների, տրանս և ԼԳԲԻՔ համայնքի, ի շահ հավասարության և մարդու իրավունքների պաշտպանվածության։
Մարտի 04, 2021 Հայաստան Երևան