Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը,  Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվելիք «Կանայք բազմազան են․ ներառական հզորացման ճամբարի» շրջանակում հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկներ, ներառյալ հարկերը, հետևյալ ծառայությունների իրականացման համար՝ հունիսի 26-30-ը 5-օրյա ճամբարի կազմակերպում՝ ներառյալ 20 անձի երկկողմանի տրանսֆերի և հյուրանոցի ապահովում։ 

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել հետևյալ էլ. փոստին՝ rightsidengo@gmail.com,  վերնագրի դաշտում նշելով գնային առաջարկ մինչև 20․06․2024թ., Երևանի ժամանակով 23:59-ը։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը՝

Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com

29-05-2024
Կիսվել