Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր RSAST16/11/2026

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է հյուրանոցներին և համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացնելու գնային առաջարկներ՝ «Կազմակերպության ռազմավարական զարգացման և կարողությունների հզորացման դասընթացի» կազմակերպման և սպասարկման համար։

Միջոցառման մասին

«Կազմակերպության ռազմավարական զարգացման և կարողությունների հզորացման դասընթացը» (Strategic Organizational Development and Capacity-Building Training) նախատեսված է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի թիմի անդամների և կամավորների համար։

Դասընթացի նպատակն է նպաստել կազմակերպության ռազմավարական զարգացմանը, ներքին կարողությունների ամրապնդմանը և թիմային համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Պատվիրատուն ակնկալում է, որ առաջարկվող ծառայությունները կներառեն՝

  • Մասնակիցների կեցության կազմակերպում։
  • Դասընթացի անցկացման համար համապատասխան, տեխնիկապես հագեցած դահլիճի տրամադրում։
  • Սննդի կազմակերպում՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք և սուրճի ընդմիջումներ։
  • Մասնակիցների երկկողմանի փոխադրման կազմակերպում։
  • Դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանների ապահովում։

Ծառայությունների վերջնական ծավալը և կազմակերպչական մանրամասները կհամաձայնեցվեն ընտրված ծառայություն մատուցողի հետ։

Գնային առաջարկի ներկայացման կարգը

Ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում) գնային առաջարկները կարող են ներկայացվել՝

  • Էլեկտրոնային փոստով՝ rightsidengo@gmail.com հասցեին։
  • Անձամբ՝ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի գրասենյակ՝ նախապես զանգահարելով (+374) 11 880770 հեռախոսահամարով և համաձայնեցնելով այցելության օրը և ժամը։

Էլեկտրոնային նամակի թեմայի դաշտում նշել՝

«Գնային առաջարկ – Կազմակերպության ռազմավարական զարգացման և կարողությունների հզորացման դասընթաց»

Գնային առաջարկը պետք է ներառի՝

  • Առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրությունը։
  • Յուրաքանչյուր ծառայության արժեքը՝ ՀՀ դրամով։
  • Ծառայությունների ընդհանուր արժեքը՝ ՀՀ դրամով։
  • Առաջարկվող պայմանները։
  • Տեղեկատվություն ԱԱՀ-ի կիրառելիության վերաբերյալ։

Գնային առաջարկների ներկայացման վերջնաժամկետ

2026 թվականի դեկտեմբերի 2-ը։

Սահմանված ժամկետից հետո ներկայացված գնային առաջարկները չեն դիտարկվի։

Որակավորման պահանջներ

Դիմող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պետք է՝

  • Ունենա հյուրանոցային ծառայությունների, դասընթացների կամ նմանատիպ միջոցառումների կազմակերպման և սպասարկման փորձ։
  • Ունենա գործող հարկային և իրավական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ գրանցված կազմակերպություն)։
  • Ապահովի դասընթացի անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական պայմանները։
  • Ապահովի առաջարկվող ծառայությունների բարձր որակ։
  • Ցուցաբերի պատասխանատվություն և ապահովի ծառայությունների իրականացումը համաձայնեցված պայմաններով։
  • Ապահովի մասնակիցների անձնական տվյալների և միջոցառման վերաբերյալ տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը։
  • Առաջնորդվի հավասարության, ներառականության և մարդու իրավունքների սկզբունքներով։
  • Չդրսևորի հոմոֆոբ, տրանսֆոբ կամ որևէ անձի կամ խմբի նկատմամբ խտրական վերաբերմունք։

Կոնտակտային տվյալներ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Հեռախոս՝ (+374) 11 880770

Էլեկտրոնային փոստ՝ rightsidengo@gmail.com

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իրեն իրավունք է վերապահում չընտրել որևէ առաջարկ, եթե դրանք չեն համապատասխանում հայտարարությամբ սահմանված պահանջներին կամ կազմակերպության կարիքներին։

16-11-2026
Կիսվել