Ինչպես հաղթահարել ճգնաժամերը․ դասընթաց ԼԳԲՏԻՔ երիտասարդների համար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կազամակերպել էր «Ճգնաժամներին արձագանքման դասընթաց» Տրանս և ԼԳԲԻՔ երիտասասրդների համար։ Դասընթացը իրականացվում էր Կանանց Գլոբալ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ուներ Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներին զինել հմտություններով, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն արձագանքել տարատեսակ ճգնաժամերին ու մարտահրավերներին, որոնց կարող են հանդիպել իրենց կյանքում: Դասընթացին մասնակցում էին 20 Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդներ, իսկ դասընթացավարը «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանն էր։ 

Դասընթացի ընթացքում մասնակիցները համակողմանի պատկերացում կազմեցին ֆինանսական, քաղաքական, տնտեսական, էկոլոգիական և այլ տեսակների ճգնաժամերի մասին` առանձնահատուկ կենտրոնանալով Տրանս և ԼԳԲԻՔ անձանց եզակի կարիքներին, այն ճգնաժամերին, որոնց նրանք բախվում են իրենց կյանքի տարբեր ոլորտներում։

Վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած տնտեսական և աշխարհաքաղաքական բազմաթիվ գործընթացներ իրենց հետքն են թողել Հայաստանում տրանս և ԼԳԲԻՔ անձանց կյանքի և կարիքների վրա և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր դեպքում մշակել է համապատասխան ռազմավարություն՝ արդյունավետորեն այդ խնդիրներին արձագանքելու համար։ 

2020 թ․-ին Covid-19-ով պայմանավորված համաշխարհային պանդեմիայի պատճառով ամբողջ աշխարհում սկսվեց տնտեսական ճգնաժամ, և ՀՀ-ում նույնպես բազմաթիվ Տրանս և ԼԳԲԻՔ անձինք կորցրեցին իրենց եկամտի հիմնական աղբյուրը և հայտվեցին ծայրահեղ խոցելի ֆինանսական իրավիճակում։ Չնայած իրականացված բազմաթիվ օգնության ծրագրերի՝ այս ճգնաժամի հետևանքները Տրանս և ԼԳԲԻՔ անձանց համար մինչ այսօր լիովին չեն վերացել։ 

2021 թ․-ին Արցախյան՝ 44 օրյա պատերազմը էլ ավելի խորացրեց գոյություն ունեցող ճգնաժամը, որի ընթացքում ավելի վատթարացավ առկա տնտեսական ճգնաժամը, ինչպես նաև ատելության խոսքի թիրախ դարձան Տրանս և ԼԳԲԻՔ անձինք։  

2022 թ․-ին արդեն իսկ համաշխարհային քաղաքական զարգացումները՝ ի դեմս ռուս-ուկրաինական պատերազմի, հանգեցրեցին դեպի Հայաստան ներգաղթյալների մեծ հոսքի, և բազմաթիվ ԼԳԲՏԻՔ անձինք տեղափոխվեցին Հայաստան՝ համալրելով «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուները թիվը, ինչի արդյունքում կազմակերպությանը վերանայեց իր ռազմավարությունը և ճգանաժամին համահունչ փոփոխեց այն։ Այս ներգաղթով պայմանավորված Հայստանի Հանրապետությունում տեղի ունեցավ գնաճ, մասնավորապես գրանցվեց վարձով բանակարանների գների կտրուկ աճ, ինչը անմիջական ազդեցություն ունեցով վարձով բնակավող Տրանս և

ԼԳԲԻՔ անձանց տնտեսական դրության վրա, բազմաթիվ անձինք հայտնվեցին դրսում կամ ստիպված եղան կրկնակի գին վճարել բնակարանի համար։ Նշենք նաև, որ բացի քաղաքական համատեքստով պայմանավորված ճգնաժամերից, ՀՀ-ում շարունակում են գոյություն ունենալ բազմաթիվ առկախ խնդիրներ, օրինակ Տրանս անձանց համար բժշկական ծառայությունների, հորմոնաթերապիայի բացակայությունը, ընտանեկան բռնությունը և այլն, որոնք Տրանս և ԼԳԲԻՔ անձանց ավելի խոցելի են դարձնում ցանկացած արտաքին ճգնաժամի նկատմամբ։ 

Արդիական օրինակների և նախադեպերի, և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դրանց արձագանքելու օրինակի ուսումնասիրության միջոցով հակաճգնաժամային դասընթացի մասնակիցները սովորեցին ճգնաժամերի կանխարգելման, արդյունավետ ռազմավարություններ կազմելու և հետճգնաժամային վերականգնման հմտություններ: 

Կազմակերպելով նման դասընթացներ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն  նպատակ ունի հզորացնել և բարձրացնել Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդների կարողությունները՝ նպաստելով նրանց բարեկեցությանը և մասնագիտական զարգացմանը: Դասընթացի ընթացքում ձեռք բերված հմտությունները մասնակիցներին ոչ միայն հնարավորություն կտան հաղթահարել անձնական ճգնաժամերը, այլ նաև կօգնեն նրանց արդյունավետորեն լուծել իրենց համայնքների առջև ծառացած տարատեսակ խնդիրներ։ 

12-06-2023
Կիսվել