«Իրավունքի կողմ» ՀԿ-ն հրավիրում է ԼԳԲՏԻՔ+ երիտասարդներին մասնակցելու եռօրյա ադվոկացիոն ճամբարի
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է շահերի պաշտպանությամբ հետաքրքրված ԼԳԲՏԻՔ+ երիտասարդներին մասնակցելու եռօրյա ճամբարի, որը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 23–25-ը՝ ՀՀ մարզերի հանգստյան գոտիներից մեկում։
Ճամբարի նպատակն է զարգացնել ԼԳԲՏԻՔ+ երիտասարդների գիտելիքներն ու կարողությունները շահերի պաշտպանության ոլորտում՝ նպաստելով նրանց ակտիվ և արդյունավետ ներգրավմանը համայնքային ու իրավապաշտպան նախաձեռնություններում։
Եռօրյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան զարգացնելու շահերի պաշտպանության և արդյունավետ հաղորդակցության հմտությունները, սովորելու՝ ինչպես հստակ ձևակերպել և ներկայացնել իրենց ու համայնքի կարիքները, ինչպես նաև առավել արդյունավետ ներգրավվել ազգային և տարածաշրջանային մակարդակներում որոշումների կայացման և քաղաքականությունների շուրջ երկխոսության գործընթացներում։
Ճամբարը նաև հնարավորություն կստեղծի մասնակիցների միջև փորձի և գաղափարների փոխանակման, նոր կապերի ձևավորման և շահերի պաշտպանությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման համար։
Ո՞վ կարող է դիմել
Դիմելու ենք հրավիրում ԼԳԲՏԻՔ+ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրված են շահերի պաշտպանությամբ, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքներն ու հմտությունները և առավել ակտիվ ներգրավվել ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացներում։
Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 15 մասնակից։
Դիմումների ընդունման ավարտից հետո ներկայացված հայտերը կդիտարկվեն ընտրող հանձնաժողովի կողմից։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի դիմումներում ներկայացված մոտիվացիայի և շահերի պաշտպանության ոլորտում հետաքրքրվածության հիման վրա։ Ընտրված մասնակիցների հետ կազմակերպությունը կապ կհաստատի դիմում-հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեի կամ հեռախոսահամարի միջոցով։
Ճամբարի ամսաթիվ՝ 2026 թ. հոկտեմբերի 23–25
Վայր՝ ՀՀ մարզերի հանգստյան գոտիներից մեկում
Մասնակիցների թիվ՝ 15
Դիմելու վերջնաժամկետ՝ 2026 թ. հոկտեմբերի 21, ժամը՝ 17։00
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը հետևյալ հղմամբ