
Իրավունքի Կողմ ՀԿ-ն իրականացրել է իր քաղաքականությունների և ադվոկացիոն պլանի վերանայում և ճգնաժամերի արձագանքման դասընթաց

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Լեսբիների, Գեյերի, Բիսեքսուալների և Տրանսգենդերների Իրավունքների Շվեդական Ֆեդերացիայի (RFSL) ֆինանսական աջակցությամբ իրականացրել է հանդիպում կազմակերպության աշխատակիցների և կամավորների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկումներ միջոցով վերանայել և բարելավել կազմակերպության քաղաքականությունները, ադվոկացիոն պլանը, ռազմավարությունը և աշխատակազմին վերազինել ճգնաժամերի արձագանքման և դրանց դեմ արդյունավետորեն պայքարելու հմտություններով։
Հանդիպման ընթացքում ՀԿ-ի աշխատակազմը և կամավորները վերանայեցին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության քաղաքականությունները, որին հաջորդեց ճգնաժամների արձագանքման դասընթաց, որը նպատակ ունի օգնել թիմին պատրաստվել անսպասելի իրավիճակներին և արագ արձագանքել ճգնաժամերին։
Մասնակիցները կատարեցին կազմակերպության կառուցվածքի, շահերի բախման քաղաքականության, ադվոկացիոն պլանի, ռազմավարության, անվտանգությանը համապարփակ վերանայում: Նրանք ուսումնասիրեցին ռազմավարությունը՝ բացահայտելով դրա ուժեղ և թույլ կողմերը՝ ձգտելով վեր հանել բարելավման և նորարարության հնարավորությունները, որոնք կապահովեն կազմակերպության շարունակական առաջընթացը: Թիմը մտագրոհների ու թիմային աշխատանքների շնորհիվ մշակեց նոր մոտեցումներ՝ ուղղված մարտահրավերներին ավելի արդյունավետ և արդյունավետ դիմակայելուն:
Ճգնաժամերի արձագանքման դասընթացը հնարավորություն տվեց թիմի յուրաքանչյուր անդամի իմանալ իր դերն ու պատասխանատվությունը հնարավոր ճգնաժամի դեպքում, պատրաստ լինեն տարաբնույթ սցենարների, տիրապետել հստակ քայլերի հաջորդականության և կարողանալ վստահորեն գործողություններ ձեռնարկել՝ համաձայն կազմակերպության առաքելությանը և նպատակներին:
Ճգնաժամային արձագանքման դասընթացը բաղկացած էր հետևյալ փուլերից․
- Փորձարկել, վերագնահատել, կատարելագործել կազմակերպության հակաճգնաժամային քաղաքականությունը։
- Գնահատել կազմակերպության ճգնաժամերի կանխարգելման և արձագանքման գործողությունները։
- Բացահայտել բացթողումները և ուժեղ կողմերը։
- Կառուցել հակաճգնաժամային գործողությունների փորձ և հիշողություն թիմի անդամների մոտ։
- Մշակել ճգնաժամերից վերականգնման քաղաքականություն։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, գնահատելով Հայաստանի Հանրապետությունում առկա ռիսկերը և հաշվի առնելով վերջին տարվա ընթացքում գրանցված բազմաթիվ բռնության և խտրականության դեպքերը, կարևորում է կազմակերպության քաղաքականությունների վերանայումը և պարբերաբար ճգնաժամերին արդյունավետ արձագանքելու դասընթացներ իրականացումը, որպեսզի աշխատակազմը վերազինված լինի անհրաժեշտ գիտելիքներով և կարողություններով։