Իրավունքի կողմ ԻՀԿ-ի իրավաբանական բաժնում առկա գործերի վերաբերյալ 2023թ-ի ապրիլ ամսվա հաշվետվություն

2023 թվականի մայիսի 4-ի դրությամբ՝ «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի կողմից ընդհանուր վարվում է թվով 22 գործ, որից 2-ը գտնվում են ՄԻԵԴ-ում, 7-ը՝ դատաքննության փուլում, 11-ը՝ նախաքննության փուլերում։ 

2023 թվականի ապրիլ ամսին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի կողմից տրամադրվել է խորհրդատվություն թվով 21 շահառուի։ 

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի փաստաբանների կողմից ապահովվել է կազմակերպությունում առկա գործերի ընթացիկ սպասարկումը, մասնավորապես՝ փաստաբանները մասնակցել են 7 դատական նիստի, թվով 7 գործով մասնացել են քննչական գործողությունների։ 

2023 թվականի ապրիլ ամսվա ընթացքում ստացվել է 6 նոր դիմում՝ իրավաբանական օգնություն ստանալու նպատակով։

«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի 

իրավաբանական բաժին

16-05-2023
Կիսվել