
Կ․Ա․-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմումին տրվել է համապատասխան համար

Կ․Ա․-ն 30․10․2018թ․-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժին ներկայացրել էր դիմում ծննդյան ակտում ուղղումներ կատարելու վերաբերյալ։
Կ․ Ա․-ն ներկայացված դիմումով խնդրել էր ուղղում կատարել ծննդյան թիվ 870 ակտում, այն է՝ սեռի վերաբերյալ սյունակում իգական նշումը փոխել արական նշումով։
ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից 17․12․2018թ․ կազմված եզրակացությամբ դիմումը մերժվել էր։
Կ․Ա․-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի կողմից ընդունված վարչական ակտը և պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ։
ՀՀ վարչական դատարանի կողմից Կ․Ա․-ի հայցը մերժվել էր, որից հետո Կ․Ա․-ն դիմել էր ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարան, որոնք ևս մերժել էին Կ․Ա․-ի բողոքները։
Այսպիսով, սպառելով ներպետական բոլոր դատական ատյանները, Կ․Ա․-ի իրավունքները վերականգնելու համար «Իրավունքը կողմ» ԻՀԿ-ն 2022 թվականի օգոստոսի 12-ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
23․01․2023թ․-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել է ծանուցում, ըստ որի Կ․Ա․-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դիմումին տրվել է համապատասխան համար։