Կանանց հզորացման ճամբար-ի հրավեր

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հայտարարում է բաց կանչ «Կանանց հզորացման ճամբար»-ին մասնակցության համար։ Ճամբարը իրականացվելու է Հավասարության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և նպատակ ունի զարգացնել մասնակիցների առաջնորդության հմտությունները և խթանել համայնքի ներսում համերաշխությանը: Այս ճամբարը հանդիսանում է «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող Տրանս ճամբարների շարունակությունը և այս տարի կանցկացվի հունիսի 28-ից 30-ը։ 

Ո՞վ կարող է մասնակցել։

Ճամբարին կարող են մասնակցել Երևանից և ՀՀ տարբեր մարզերից 18 տարեկանը լրացած տրանս ԼԳԲԻՔ անձինք, նրանց ընտանիքի անդամները, ակտիվիստներ, ֆեմինիստական շարժման անդամներ, ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, համակիրներ և այլ հետաքրքրված անձինք։ 

«Կանանց հզորացման ճամբար»-ը նպատակ ունի տրամադրել առաջնորդության հմտություններ և հզորացնել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անձանց: Մենք հավատում ենք անվտանգ և ներառական տարածքի ստեղծմանը, որը խրախուսում է անձնական աճը, ինքնադրսևորումը և արժեքավոր հմտությունների զարգացումը: Մի շարք սեմինարների, քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների միջոցով մասնակիցները կուսումնասիրեն առաջնորդության տարբեր ասպեկտներ, մարդու իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները և կձևավորեն կայուն կապեր: Ճամբարի օրակարգում առանձնահատուկ կարևորություն ունի նաև մասնակիցների միջև համերաշխության ամրապնդումը։ Խթանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և աջակցության ստեղծումը՝ ճամբարը նպատակ ունի մասնակիցների միջև ստեղծել կայուն կապեր, որոնք կշարունակեն զարգանալ նաև ճամբարի ավարտից հետո։ Պանելային հանդիպումներից յուրաքանչյուրի վերջում ծավալվելու է քննարկում, և մասնակիցներին հնարավորություն է ընձեռնվելու ուղել իրենց հուզող հարցերը ներգրավված բանախոսներին և ստանալ պատասխաններ։ 

«Կանանց հզորացման ճամբար»-ի օրակագային թեմաներն են՝

  • Տրանս շարժման հզորացում Հայաստանում և տարածաշրջանում 
  • Ոլորտում գործող կազմակերպությունների՝ հանուն ժողովրդավարության  աշխատանքների հզորացում
  • ԼԳԲՏԻՔ անձանց ընտանիքներում կոնֆլիկտների հաղթահարում
  • Ֆեմինիզմը և տրանսֆեմինիզմը Հայաստանում
  • Ակտիվիստների նորարարական պրակտիկա
  • Հանրային ելույթ և արդյունավետ հաղորդակցման կարողությունների զարգացում
  • Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն
  • Առաջնորդություն և շահերի պաշտպանություն:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը։ 

«Կանանց հզորացման ճամբար»-ին դիմելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ճամբարի անցկացման վայրի մասին կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:  Ճամբարի ավարտին մասնակիցները կստանան Հավաստագիր։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական և անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ`«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com 

Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

 

07-06-2024
Կիսվել