
Կանայք, խաղաղություն և անվտանգություն ակադեմիայի ընդունելություն ԼԳԲՏԻՔ առաջնորդների համար

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Գենդերային և սեռական փոքրամասնությունների ներառումը կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել քաղհասարակության ջանքերին՝ բարձրացնելու Հայաստանում թերներկայացված համայնքների մասնակցությունը ԿԽԱ օրակարգի առաջ մղման և իրականացման մեջ։
Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակադեմիայի ընդունելություն ԼԳԲՏԻՔ առաջնորդների համար։ 7 օր տևողությամբ ակադեմիայի շրջանակներում 18 ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝
- Ձեռք բերել նոր գիտելիքներ կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ) օրակարգի, ԿԽԱ օրակարգին վերաբերող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերի (1325, 2250, 2122…), ինչպես նաև կանանց և մարդու իրավունքներին վերաբերող այլ միջազգային բանաձևերի մասին,
- Ձեռք բերել ավելի հմուտ ըմբռնում հակամարտության վերափոխման, խաղաղաշինության ուղիների, ինչպես նաև գործիքների, որոնք կնպաստեն ԼԳԲՏԻՔ անձանց ներառվածությանը խաղաղ հասարակության ստեղծման ջանքերում և խաղաղաշինական գործընթացներում գենդերային ու սեռական փոքրամասնությունների ներառվածության վերաբերյալ ջատագովմանը,
- Յուրացնել ձեռք բերված նոր գիտելիքները և ջատագովման գործիքները՝ պետական և միջազգային հանրության ներկայացուցիչներին ներկայացնելու ԼԳԲՏԻՔ համայնքին վերաբերող խնդիրներն ու մարտահարավերները, ինչպես նաև ջատագովել ԿԽԱ օրակարգում գենդերային և սեռական փոքրամասնույունների ներառվածությունը։
Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, և գործնական վարժությունների միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 18 երիտասարդ ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց անձնային աճը և քաղաքացիական ներգրավվածությունը Հայաստանում:
Ծրագրին կարող են մասնակցել ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձինք, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել հավասարը հավասարին կրթություն, և ներգրավվել ՀԿ-ի ջատագովման ջանքերին՝ բարձրացնելու ԼԳԲՏԻՔ համայնքի մասնակցությունը Հայաստանում ԿԽԱ օրակարգում։
Դիմելու վերջնաժամկետը՝ ս․թ․նոյեմբերի 5-ը
Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին
Ժամկետները՝ ս.թ. նոյեմբերի 7-13-ը
Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ․ նոյեմբերի 5-ը ներառյալ։
Ակադեմիայի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։
Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։
Հարգանքներով՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։
Կապ մեզ հետ՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 10 880770
Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com
Աշխատանքային ժամեր՝ 12:00-18:00.
Կայք՝ http://rightsidengo.com/