
Նարեկ Մալյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Ապրիլի 23-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ էին դիմել տրանսգենդեր կանայք՝ Պ․-ն և Ա․Ղ-ն, հայտնելով, որ ֆեյսբուք և ինստագրամ սոցիալական ցանցերում մի շարք անձինք հրապարակել են իրենց անձնագրերի լուսանկարները՝ աձնագրային տվյալներով։
Այդ գործողությունների արդյունքում տրանսգենդեր կանայք ենթարկվել են առցանց հարթակում խտրականության և ատելության կոչերի, ստացել են բազմաթիվ սպառնալիքներ, ծաղրական և վիրավորական մեկնաբանություններ։
Այդ կապակցությամբ ԻԿՀԿ-ն հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին հանցագարծության վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված՝ Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության տարածելու համար։
Հաղորդման հիման վրա հարուցվել է քեական գործ, մասնավորպաես՝ Նարեկ Մալյանի կողմից տրանսգենդեր Է․Պ․-ի անձնական տվյալները ապօրինի կերպով տարածելու համար։
Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Այս և այլ գործերի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք սոցիալական ցանցերի մեր պաշտոնական էջերին և կայքի տեղեկատվությանը։
Մայիսի 22, 2020 Հայաստան, Երևան