Փնտրում ենք տեսանկարահանող և մոնտաժող

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է տեսանկարահանող և մոնտաժող՝ սոցիալական մեդիայի համար 15 կարճ տեսահոլովակների (Reels) պատրաստման նպատակով։

Կազմակերպություն․ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն

Աշխատանքի ձևաչափ․ Ծառայությունների մատուցում՝ ծրագրային թիմի հետ համագործակցությամբ

Տեսահոլովակների քանակը․ 15 կարճ տեսահոլովակ (Reels)

Աշխատանքների ավարտի վերջնաժամկետ․ 2026 թ․ դեկտեմբերի 15

Դիմումների ընդունման վերջնաժամկետ․ Հոկտեմբերի 25

Աշխատանքի նկարագրություն

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն փնտրում է տեսանկարահանող և մոնտաժող՝ սոցիալական մեդիայի շահերի պաշտպանության արշավի համար 15 կարճ տեսահոլովակների (Reels) պատրաստման նպատակով։

Տեսահոլովակները հիմնված կլինեն ԼԳԲՏԻՔ անձանց հետ աշխատանքի վերաբերյալ մասնագիտական ձեռնարկի և կազմակերպության կողմից մշակված 15 հիմնական ուղերձների վրա։

Արշավի նպատակն է նպաստել մարդու իրավունքների, հավասարության, ներառականության և խտրականության բացառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Աշխատանքների շրջանակ

Ընտրված անձը պետք է՝

  • Մշակի 15 կարճ տեսահոլովակների ստեղծագործական գաղափարները, սցենարներն ու տեսողական լուծումները՝ համագործակցելով կազմակերպության թիմի հետ։
  • Կազմակերպի և իրականացնի տեսահոլովակների նկարահանումները՝ ապահովելով անհրաժեշտ տեխնիկական միջոցները։
  • Իրականացնի նկարահանված նյութերի ընտրությունը, մոնտաժը, գունային շտկումները, ձայնային և տեսողական մշակումը։
  • Տեսահոլովակներում ներառի անհրաժեշտ տեքստային և գրաֆիկական տարրեր, ինչպես նաև հայերեն ենթագրեր։
  • Ապահովի բոլոր տեսահոլովակների բովանդակային և տեսողական միասնականությունը։
  • Համագործակցի կազմակերպության ծրագրային թիմի հետ՝ սցենարների, նախնական տարբերակների և վերջնական նյութերի համաձայնեցման ընթացքում։
  • Կատարի կազմակերպության կողմից ներկայացված հիմնավորված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ փոփոխություններն ու ճշգրտումները։
  • Մինչև 2026 թվականի դեկտեմբերի 15-ը տրամադրի հրապարակման պատրաստ բոլոր 15 տեսահոլովակները։

Ակնկալվող արդյունքներ

  • 15 ամբողջությամբ պատրաստված, մոնտաժված և ենթագրված կարճ տեսահոլովակ (Reels)։
  • Սոցիալական մեդիայի հարթակներին համապատասխան բարձրորակ տեսանյութեր։
  • Արշավի հիմնական ուղերձները հստակ և մատչելի ներկայացնող տեսողական բովանդակություն։
  • Հրապարակման համար պատրաստ վերջնական ֆայլեր։

Պահանջվող հմտություններ

  • Տեսանկարահանման և տեսամոնտաժի գործնական փորձ։
  • Կարճ տեսահոլովակների (Reels) պատրաստման հմտություններ։
  • Տեսամոնտաժի, ձայնային և գունային մշակման ծրագրերից օգտվելու կարողություն։
  • Ստեղծագործական մտածողություն և սոցիալական մեդիայի ժամանակակից տեսողական միտումների իմացություն։
  • Սահմանված ժամկետներում աշխատելու և թիմի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն։
  • Մարդու իրավունքների, հավասարության և ներառականության սկզբունքների նկատմամբ հարգալից մոտեցում։
  • Զգայուն թեմաներով աշխատելու և անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու պատրաստակամություն։

Մասնագիտական կրթությունը պարտադիր չէ։ Կարևորվում են գործնական հմտությունները, ստեղծագործական մոտեցումը և նախկինում իրականացված աշխատանքների որակը։

ԼԳԲՏԻՔ իրավունքների, մարդու իրավունքների կամ սոցիալական թեմաներով տեսաբովանդակության ստեղծման փորձը կդիտվի որպես առավելություն։

Ինչպես դիմել

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել՝

  • Ինքնակենսագրություն (CV)։
  • Գնային առաջարկ՝ 15 տեսահոլովակների պատրաստման ամբողջական արժեքի վերաբերյալ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 25։

Դիմումներն ուղարկել էլեկտրոնային փոստով՝

rightsidengo@gmail.com

Նամակի վերնագրում նշելով՝

«Տեսանկարահանող և մոնտաժող – Reels»

Դիմորդները կարող են իրենց հայտերի փաթեթները ներկայացնել նաև անձամբ՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի գրասենյակ՝ նախապես զանգահարելով +374 11 880770 հեռախոսահամարով և համաձայնեցնելով այցելության օրը և ժամը։

Վճարման պայմաններ

Վճարման պայմանները և ծառայությունների ընդհանուր արժեքը կհամաձայնեցվեն ընտրված անձի հետ և կամրագրվեն համապատասխան պայմանագրով։

«Իրավունքի կողմ» ՀԿ-ն խրախուսում է բոլոր համապատասխան հմտություններ ունեցող անձանց մասնակցությունը՝ անկախ սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից կամ արտահայտումից և այլ անձնական հատկանիշներից։

30-09-2026
Կիսվել