«Տեսանելիություն, իրավունքներ և առաջընթաց». Փրայդի ամսվա շրջանակում կայացավերկխոսության բարձր մակարդակի համաժողով՝ նվիրված մարդու իրավունքներին, հավասարությանը և ներառականությանը
2026 թվականի հունիսի 29-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակականկազմակերպությունը կազմակերպեց«Տեսանելիություն, իրավունքներ և առաջընթաց» խորագրով բարձր մակարդակի համաժողովը՝ նվիրված մարդու իրավունքներին, հավասարությանը, սոցիալական ներառմանը և ԼԳԲՏԻՔ+ անձանց իրավունքներիպաշտպանությանը Հայաստանում և տարածաշրջանում։ Միջոցառումը համախմբեցպետական մարմինների, դիվանագիտականառաքելությունների, միջազգայինկազմակերպությունների, քաղաքացիականհասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, փորձագետների և համայնքի անդամների՝ խթանելու երկխոսությունն ուբազմակողմ համագործակցությունը մարդուիրավունքների պաշտպանության ոլորտում։
Համաժողովի մեկնարկը տրվեց «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ ԼիլիթՄարտիրոսյանի բացման ելույթով։ Իր ելույթում նաներկայացրեց կազմակերպության գործունեությանտասը տարիների ընթացքում արձանագրվածձեռքբերումներն ու շարունակվողմարտահրավերները՝ ընդգծելով, որ ԼԳԲՏԻՔ+, մասնավորապես տրանսգենդեր անձանցիրավունքների պաշտպանությունը մարդուիրավունքների, ժողովրդավարության և սոցիալական արդարության անբաժանելի մասն է։ Նա անդրադարձավ Հայաստանումհակախտրականության համապարփակօրենսդրության անհրաժեշտությանը, գենդերիիրավական ճանաչման բարեփոխումներիկարևորությանը, տրանս անձանցառողջապահական ծառայություններիհասանելիությանը, տարածաշրջանում աճողհակագենդերային շարժումներին, ինչպես նաևմիջազգային համագործակցության և ԼԳԲՏԻՔ+ ապաստան հայցողների ու փախստականներիպաշտպանության հարցերին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԹոմաշՕստրոպոլսկին, Հայաստանում Եվրոպականմիության պատվիրակության Քաղաքական, մամուլիև տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալը։ Իր ելույթում նա վերահաստատեց Եվրոպականմիության հանձնառությունը մարդու իրավունքների, հավասարության և ներառականության արժեքներինկատմամբ՝ ընդգծելով Հայաստանի հետշարունակական համագործակցությանկարևորությունը ժողովրդավարության և մարդուիրավունքների պաշտպանության ոլորտներում։
Այնուհետև «Իրավունքի կողմ» ՀԿ-ի փաստաբաններԱրթուր Մարգարյանը և Սոնա Հարությունյանըներկայացրին կազմակերպության 2025 թվականիտարեկան իրավական զեկույցը, որտեղամփոփվեցին տարվա ընթացքում արձանագրվածմարդու իրավունքների խախտումները, իրավաբանական աջակցության արդյունքները, խտրականության, ատելության խոսքի և բռնությանդեպքերը, ինչպես նաև ոլորտում անհրաժեշտիրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներիառաջնահերթությունները։
Համաժողովի առանցքային հատվածը բարձրմակարդակի պանելային քննարկումն էր՝ «Մարդուիրավունքներ, հավասարություն և սոցիալականներառում․ Հայաստանի առաջընթացն ումիջազգային համագործակցության դերը»թեմայով։ Քննարկմանը մասնակցեցին ՀայաստանիՀանրապետության մարդու իրավունքներիպաշտպան Անահիտ Մանասյանը, ՀայաստանումՆիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և Հայաստանում Կանադայի դեսպանությանքաղաքական հարցերով խորհրդական Աարոն Քոն։ Պանելային քննարկումը վարում էր ԼիլիթՄարտիրոսյանը։
Պանելային քննարկման ընթացքում բանախոսներըանդրադարձան Հայաստանում մարդուիրավունքների, հավասարության և սոցիալականներառման ոլորտում արձանագրվածառաջընթացին, առկա համակարգայինմարտահրավերներին և միջազգայինհամագործակցության դերին։ Քննարկմանառանցքում էին ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքներիպաշտպանությունը, հակախտրականությանհամապարփակ օրենսդրությանանհրաժեշտությունը, ատելության խոսքի և բռնության գործերի արդյունավետ քննությունը, գենդերի իրավական ճանաչման, առողջապահական ծառայություններիհասանելիության և սոցիալական ներառմանհարցերը։
Հայաստանի Հանրապետության մարդուիրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իրելույթում ընդգծեց, որ մարդու իրավունքներիպաշտպանության արդյունավետ համակարգը չիկարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքներիպայմաններում։ Նա կարևորեց յուրաքանչյուր անձիիրավունքների և արժանապատվության նկատմամբհավասար հարգանքի ապահովումը՝ անկախ որևէհանգամանքից, հակախտրականության ոլորտումառկա կարծրատիպերի հաղթահարումը, ատելության խոսքի բացառումը, մարդուիրավունքների կրթության և մասնագիտականվերապատրաստումների կարևորությունը, ինչպեսնաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում համապարփակօրենսդրության ընդունման անհրաժեշտությունը։ Պաշտպանը կարևորեց նաև քաղաքացիականհասարակության, միջազգայինկազմակերպությունների և դիվանագիտականներկայացուցչությունների հետ շարունակականհամագործակցությունը՝ մարդու իրավունքներիպաշտպանության ազգային համակարգիամրապնդման տեսանկյունից։
Բանախոսներն անդրադարձան նաև միջազգայինլավագույն փորձին, պետության, միջազգայինկազմակերպությունների, դիվանագիտականառաքելությունների և քաղաքացիականհասարակության միջև համագործակցությանկարևորությանը՝ մարդու իրավունքներիպաշտպանության, հավասարության և ներառականության խթանման համատեքստում։
Պանելային քննարկման ավարտին տեղի ունեցավակտիվ հարցուպատասխան, որի ընթացքումմասնակիցները հնարավորություն ունեցանքննարկելու մարդու իրավունքներիպաշտպանության, հակախտրականությանքաղաքականությունների, միջազգայինհամագործակցության և ԼԳԲՏԻՔ անձանցիրավունքների պաշտպանության հետագազարգացումներին առնչվող հարցեր։
Օրվա երկրորդ պանելային քննարկումը՝ «Համայնքային առաջնորդություն և դիմակայունություն. քաղաքացիականհասարակության ներդրումը մարդու իրավունքներիպաշտպանության գործում», համախմբեցքաղաքացիական հասարակության և համայնքայինկազմակերպությունների ներկայացուցիչներին։ Քննարկմանը մասնակցեցին Տրանս անձանցիրավունքների պաշտպանության գլոբալհիմնադրամի գործադիր տնօրեն Կուկա Կասյանը, «Քվիր Քուր» պլատֆորմի թիմի անդամ ԱիդաՄարուքյանը, «Փինք» իրավապաշտպանհասարակական կազմակերպության իրավաբան և հետազոտող Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը և «Իրավունքի կողմ» իրավապաշտպանհասարակական կազմակերպության ռեսուրսներիմոբիլիզացման պատասխանատու Աննա Էվոյանը։ Պանելային քննարկումը վարում էր «Իրավունքիկողմ» իրավապաշտպան հասարակականկազմակերպության գործընկերությունների և զարգացման պատասխանատու ՄարիամԿուրշուդյանը։
Քննարկման ընթացքում մասնակիցներըքննարկեցին համայնքների դիմակայունությանամրապնդման, աճող հակաիրավունքայինշարժումների և ապատեղեկատվության դեմպայքարի, միջազգային գործընկերների և դոնորների աջակցության, ինչպես նաևհավասարության և խտրականությունիցպաշտպանության ոլորտում առկա օրենսդրականբացերի հարցերը։
Այնուհետև Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց«Հայաստանում տրանսգենդեր անձանց մարդուիրավունքների իրավիճակը. հիմնականբացահայտումներ և քաղաքականությանառաջարկություններ» հետազոտությունը, որըհիմնված էր տրանսգենդեր անձանց սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և իրավական իրավիճակի համապարփակուսումնասիրության վրա։ Ներկայացման ընթացքումլուսաբանվեցին հետազոտության հիմնականբացահայտումները, համակարգայինմարտահրավերներն ու պետականքաղաքականության բարելավմանն ուղղվածառաջարկությունները, որին հաջորդեց ակտիվհարցուպատասխան։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ «Մարդուիրավունքներ և հավասարություն» 2026 թվականիմրցանակաբաշխությունը, որի ընթացքումգնահատանքի արժանացան այն անհատներն ուգործընկերները, որոնք իրենց գործունեությամբնշանակալի ներդրում են ունեցել մարդուիրավունքների, հավասարության, արժանապատվության և սոցիալականարդարության առաջխաղացման գործումՀայաստանում։
«Իրավունքի կողմ» իրավապաշտպանհասարակական կազմակերպությունը խորինշնորհակալություն է հայտնում ՀայաստանիՀանրապետության մարդու իրավունքներիպաշտպան Անահիտ Մանասյանին՝ միջոցառմանըմասնակցության, ինչպես նաև Հայաստանում