
Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, իրականացվող Strengthening Trans Organising Resiliency and Capacity ծրագրի շրջանակում հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկներ հետևյալ ծառայությունների համար․
Միջոցառման նկարագրություն
- Ձևաչափը․ միջազգային չորսօրյա համաժողով
- Ամսաթվերը․ 21–26 հոկտեմբերի, 2025 թ․
- Հոկտեմբերի 21 – մասնակիցների ժամանում
- Հոկտեմբերի 22–25 – համաժողովի աշխատանքային օրեր
- Հոկտեմբերի 26 – մասնակիցների մեկնում
- Վայրը․ Մոլդովա, Քիշնև
- Մասնակիցների թիվը․ 26 անձ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա)
Պահանջվող ծառայություններ
- 26 մասնակիցների համար երկկողմանի ավիատոմսերի ամրագրում և տրամադրում։
- Տրանսֆերների ապահովում՝ օդանավակայան–հյուրանոց–օդանավակայան և ներքին տեղափոխումներ ըստ անհրաժեշտության։
- Հյուրանոցային ծառայությունների ապահովում՝ հարմարավետ կեցություն, ներառյալ նախաճաշ, ճաշ և ընթրիք, Wi-Fi և անհրաժեշտ հարմարություններ։
- Համաժողովի դահլիճի տրամադրում՝ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ (պրոյեկտոր, ձայնային համակարգ, ինտերնետ կապ և այլն), ինչպես նաև առանձին սենյակներ՝ խմբային աշխատանքների կամ հանդիպումների համար։
- Սուրճի ընդմիջումների կազմակերպում համաժողովի բոլոր աշխատանքային օրերին։
- Միջոցառման կազմակերպչական և տեխնիկական աջակցություն ըստ կարիքի։
Ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ rightsidengo@gmail.com հասցեին, նշելով վերնագրի դաշտում «Գնային առաջարկ – Մոլդովայի համաժողով» մինչև 2025 թ․ հոկտեմբերի 8-ը, Երևանի ժամանակով 23:59-ը։
Որակավորման պահանջներ
- Դիմողը պետք է ունենա առնվազն 5 տարվա փորձ տեղական, տարածաշրջանային, միջազգային մակարդակով միջոցառումների կազմակերպման մեջ։
- Դիմողը պետք է ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (Ընկերություն կամ ԱՁ)։
- Դիմողը պետք է ունենա բարձր պատասխանատվություն և կարողություն ապահովելու բազմաբնույթ լոգիստիկ ծառայությունների որակը։
- Դիմողը պետք է առաջնորդվի հավասարության և մարդու իրավունքների սկզբունքներով և չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել․
Հեռ․ (+374) 11 880770
Էլ․ փոստ․ rightsidengo@gmail.com :
21-08-2025