Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, իրականացվող Strengthening Trans Organising Resiliency and Capacity ծրագրի շրջանակում հրավիրում է համապատասխան և իրավասու կազմակերպություններին ներկայացնել գնային առաջարկներ հետևյալ ծառայությունների համար

Միջոցառման նկարագրություն

  • Ձևաչափը միջազգային չորսօրյա համաժողով
  • Ամսաթվերը 21–26 հոկտեմբերի, 2025 թ
    • Հոկտեմբերի 21 – մասնակիցների ժամանում
    • Հոկտեմբերի 22–25 – համաժողովի աշխատանքային օրեր
    • Հոկտեմբերի 26 – մասնակիցների մեկնում
  • Վայրը Մոլդովա, Քիշնև
  • Մասնակիցների թիվը 26 անձ (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա)

Պահանջվող ծառայություններ

  1. 26 մասնակիցների համար երկկողմանի ավիատոմսերի ամրագրում և տրամադրում։
  2. Տրանսֆերների ապահովում՝ օդանավակայան–հյուրանոց–օդանավակայան և ներքին տեղափոխումներ ըստ անհրաժեշտության։
  3. Հյուրանոցային ծառայությունների ապահովում՝ հարմարավետ կեցություն, ներառյալ նախաճաշ, ճաշ և ընթրիք, Wi-Fi և անհրաժեշտ հարմարություններ։
  4. Համաժողովի դահլիճի տրամադրում՝ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ (պրոյեկտոր, ձայնային համակարգ, ինտերնետ կապ և այլն), ինչպես նաև առանձին սենյակներ՝ խմբային աշխատանքների կամ հանդիպումների համար։
  5. Սուրճի ընդմիջումների կազմակերպում համաժողովի բոլոր աշխատանքային օրերին։
  6. Միջոցառման կազմակերպչական և տեխնիկական աջակցություն ըստ կարիքի։

Ներկայացման կարգը

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝ rightsidengo@gmail.com հասցեին, նշելով վերնագրի դաշտում «Գնային առաջարկ – Մոլդովայի համաժողով» մինչև 2025 թ հոկտեմբերի 8-ը, Երևանի ժամանակով 23:59-ը։

Որակավորման պահանջներ

  • Դիմողը պետք է ունենա առնվազն 5 տարվա փորձ տեղական, տարածաշրջանային, միջազգային մակարդակով միջոցառումների կազմակերպման մեջ։
  • Դիմողը պետք է ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (Ընկերություն կամ ԱՁ)։
  • Դիմողը պետք է ունենա բարձր պատասխանատվություն և կարողություն ապահովելու բազմաբնույթ լոգիստիկ ծառայությունների որակը։
  • Դիմողը պետք է առաջնորդվի հավասարության և մարդու իրավունքների սկզբունքներով և չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել

Հեռ (+374) 11 880770
Էլ
փոստ rightsidengo@gmail.com :

21-08-2025
Կիսվել