Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր – RSOZ18/04/26
Գնային առաջարկ ներկայացնելու հրավեր – RSOZ18/04/26
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հրավիրում է ծառայություն մատուցողներին ներկայացնել գնային առաջարկներ՝ «Կազմակերպության թվային անվտանգության ուժեղացման աշխատաժողովի» կազմակերպման և սպասարկման համար։
Միջոցառումը նախատեսված է 15 մասնակցի համար (1 օր, 2026 թ․ ապրիլի 28) և ներառում է դահլիճի ապահովում և սննդի կազմակերպում (ճաշ, ընթրիք և 2 սրճադադար)։
Ներկայացման կարգը
Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացնել էլեկտրոնային փոստով՝
rightsidengo@gmail.com հասցեին՝
վերնագրի դաշտում նշելով․
«Գնային առաջարկ – Թվային անվտանգության աշխատաժողով 2026»
Ներկայացման վերջնաժամկետ․ 2026 թ. ապրիլի 25, ժամը 16:00 (Երևանի ժամանակով)
Ժամկետանց ներկայացված առաջարկները չեն դիտարկվի։
Որակավորման պահանջներ
Դիմողը պետք է․
- ունենա առնվազն 5 տարվա փորձ միջոցառումների կազմակերպման ոլորտում (տեղական կամ տարածաշրջանային մակարդակով)
- ունենա հարկային և իրավաբանական կարգավիճակ (ԱՁ, ՍՊԸ կամ այլ ձևաչափով գրանցված կազմակերպություն)
- ցուցաբերի բարձր պատասխանատվություն և կարողություն՝ ապահովելու բազմաբնույթ լոգիստիկ ծառայությունների որակյալ իրականացում
- առաջնորդվի հավասարության և մարդու իրավունքների սկզբունքներով
- չպետք է ունենա հոմոֆոբ, տրանսֆոբ կամ խտրական վերաբերմունք որևէ խմբի նկատմամբ
Կոնտակտային տվյալներ
(+374) 11 880770
rightsidengo@gmail.com