Համայնքային հանդիպումներ խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրական մասնակցության և անվտանգության վերաբերյալ
Ընտրություններին նախորդողերեք ամիսների ընթացքում մենք կազմակերպեցինք երեք համայնքային հանդիպում՝ ընդհանուր 36 տրանս, ԼԳԲԻՔ անձանց և սեքս աշխատողների մասնակցությամբ։ Յուրաքանչյուր հանդիպում անցկացվում էր փոքր խմբերով՝ անվտանգ միջավայրում, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեին խոսելու, սովորելու և փոխադարձ աջակցություն ցուցաբերելու։
Մենք կենտրոնացել ենք ընտրությունների և քվեարկության վերաբերյալ գործնական ու հեշտ ընկալելի տեղեկատվության վրա՝ ինչպես մասնակցել ընտրություններին, ինչ սպասել ընտրատեղամասերում և ինչու է մասնակցությունը կարևոր։ Միևնույն ժամանակ քննարկել ենք այն իրական խոչընդոտները, որոնց բախվում են համայնքի անդամները, այդ թվում՝ խտրականությունը, անվտանգության ռիսկերը և սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև դրանց հաղթահարման գործնական ուղիները։
Յուրաքանչյուր հանդիպման կարևոր բաղադրիչ էր նաև անվտանգությունն ու աջակցությունը։ Մասնակիցներին տրամադրվել է հստակ տեղեկատվություն այն մասին, թե ինչ անել արտակարգ իրավիճակների, հետապնդման կամ իրավունքների խախտումների դեպքում, ինչպես նաև ինչպես կապ հաստատել կազմակերպության անդամների հետ անհրաժեշտության դեպքում։
Տեղեկատվությունից ոչ պակաս կարևոր էր հենց հանդիպումների միջավայրը։ Մասնակիցները կիսվել են իրենց փորձով, հարցեր են տվել և քննարկել իրենց մտահոգությունները։ Ժամանակի ընթացքում հանդիպումները նպաստել են խմբի ներսում վստահության և ավելի ամուր կապերի ձևավորմանը։
Շատ մասնակիցներ նշել են, որ իրենց ավելի տեղեկացված են զգում են, ավելի վստահ՝ իրենց իրավունքների հարցում, և ավելի պատրաստ՝ ընտրական գործընթացին անվտանգ և գիտակցված մասնակցելու համար։