«Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է TGEU խորհրդի անդամ

Սեպտեմբերի 6-ին կայացած TGEU (Trans Europe and Central Asia) կազմակերպության ընդհանուր ժողովում տեղի ունեցած  ընտրությունների արդյունքում Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ընտրվել է կազմակերպության խորհրդի անդամ՝ 2025-2027 թվականների համար։

Այս ընտրությամբ Լիլիթ Մարտիրոսյանը դառնում է տարածաշրջանից ընտրված այն առաջնորդներից մեկը, ով կշարունակի բարձրացնել Հայաստանի, Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիայի տրանս համայնքների ձայնը միջազգային հարթակներում։ Նրա միջազգային ճանաչումն ու երկարամյա ակտիվ գործունեությունը կնպաստեն ոչ միայն համայնքների իրավունքների առաջխաղացմանը, այլև TGEU-ի տեսանելիության ու ազդեցության ընդլայնմանը։ 

Մեջբերում Լիլիթ Մարտիրոսյանի խոսքից՝
«Այս ընտրությունը ոչ միայն անձնական վստահության արդյունք է, այլև հայ և տարածաշրջանի տրանս համայնքների հաղթանակը։ Ես պարտավորված եմ ամենայն պատասխանատվությամբ ծառայել մեր շարժմանը, պաշտպանել ամենախոցելիների իրավունքները և նպաստել համերաշխության ամրապնդմանը մեր միջազգային ընտանիքում։ Շնորհակալություն բոլոր անդամներին քվեարկության և վստահության համար»

09-09-2025
Կիսվել