ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների համար սոցիալական ներառականության ճամբար․ դիմումների բաց կանչ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներին մասնակցելու սոցիալական ներառականությանը նվիրված 3-օրյա ճամբարի։

Ճամբարը կանցկացվի 2026 թ․ հունիսի 1–3-ը (3 օր / 2 գիշեր) Հայաստանի մարզերից մեկում։ Ճամբարի անցկացման վայրը, անվտանգության նկատառումներից ելնելով, կհայտնվի միայն ընտրված մասնակիցներին՝ միջոցառման նույն օրը։

Ճամբարի նպատակն է ստեղծել անվտանգ և ներառական միջավայր ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների համար՝ համատեղելով կարողությունների զարգացումը, վերականգնումը և սոցիալական ներառականության խթանումը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • քննարկելու սոցիալական ներառականության հիմնահարցերը և ակտիվիզմի մարտահրավերները
  • անդրադառնալու ճգնաժամերին դիմակայելու մեխանիզմներին, անվտանգության և ինքնախնամքի կարևորությանը
  • զարգացնելու փոխադարձ աջակցության և համայնքային համերաշխության հմտությունները

Ճամբարի շրջանակում նախատեսված են նաև ոչ ֆորմալ և վերականգնողական միջոցառումներ՝

  • այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր
  • ստեղծագործական սեսիաներ (օր․՝ նկարչություն)
  • բարեկեցությանն ուղղված ակտիվություններ (օր․՝ յոգա և այլ ձևաչափեր)

Այս ձևաչափը նպատակ ունի ոչ միայն փոխանցել գիտելիք, այլև ապահովել ակտիվիստների վերականգնումը, հոգեբանական աջակցությունը և կայուն համայնքային կապերի ձևավորումը։

Ո՞վ կարող է դիմել

Ճամբարին կարող են դիմել՝

  • 18 տարին լրացած ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներ
  • ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներ, ովքեր ներգրավված են համայնքային աշխատանքներում կամ հետաքրքրված են սոցիալական ներառականության և իրավունքների պաշտպանությամբ
  • ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներ, ովքեր իրենց գենդերային ինքնության և/կամ սեռական կողմնորոշման հիմքով բախվում են թիրախավորման, խտրականության կամ բռնության
  • ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստներ, ովքեր աշխատում են կամ համագործակցում են խոցելի խմբերի հետ և ունեն անվտանգության և ինքնախնամքի կարողությունների զարգացման կարիք

Խրախուսվում է հատկապես մարզերից, ինչպես նաև փախստական և ապաստան հայցող ԼԳԲՏԻՔ+ ակտիվիստների մասնակցությունը։

Ծախսեր

Մասնակիցների կեցության, սննդի և ճամբարի հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։

Այլ տեղեկություն

Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Կընտրվեն առավել մոտիվացված և ծրագրի նպատակներին համապատասխանող դիմորդները։ Կազմակերպությունը կապ կհաստատի միայն ընտրված մասնակիցների հետ։

Դիմելու կարգը

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝

Դիմումների վերջնաժամկետն է՝ 2026 թ․ մայիսի 25, ժամը 23:59 (Երևանի ժամանակով)։

Կոնտակտ

 rightsidengo@gmail.com
 (+374) 11 880770

06-05-2026
Կիսվել